Մեր իրականության մեջ կան ազգային և պատմական հերոսներ, ովքեր կյանքի և մահվան պայքար են մղել հանուն հայրենիքի, հանուն իրենց ազգի և հավատքի: Լսելով նմանատիպ պատմություններ՝ մենք միայն հպարտություն ենք ապրում մեր ազգի և ազգային արժանիքների համար:

Սակայն կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր անձնվիրաբար, անշահախնդիր և ամենակերևորը՝ սիրահոժար, բարություն են գործում իրենց շրջապատում գտնվող մարդկանց համար: Այսպիսի մարդիկ չեն ճանաչում ազգային և կրոնական պատկանելություն, տարիքային սահմանափակում և աշխարհագրական սահմաններ: Նրանք իրենց կոչումն են համարում օգնել շրջապատին՝ գիտակցելով, որ «մեզանից յուրաքանչյուրը ամեն օր արթնանում է՝ աշխարհը փոխելու իր առաքելությամբ»:  

Ահա այսպիսի մարդկանց ենք մենք համարում այսօրվա հերոսներ, որոնց պատմությունները մեզ ոգեշնչում են և մղում տարբեր հանրօգուտ գործողությունների:

Մեր թիմը ցանկանում է Ձեզ հետ կիսվել նրանց արած գործի և թողած ժառանգության մասին:

Եթե Դուք ևս գիտեք նմանատիպ մարդկանց կամ պատմություններ և կցանկանայիք կիսվել մեզ հետ, խնդրում ենք գրել մեզ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով:


Երբ նայում ես Հաննա Քրիստենի երկնագույն աչքերին, որոնցից անսպառ բարություն և քնքնշանք է ճառագում, հոգիդ կարծես անսպասելիորեն ջերմանում է, սիրտդ շղթայած սառցե կախանքները հալվում են, և անտեսանելի կամրջի միջոցով նրա բարությունը փոխանցվում է քեզ:


Լարիսա Հովսեփյանը առաջին հայ կինն էր, ով որդեգրել էր այլազգի 16 լքված երեխաների: Նա այն կանանցից է, ում մենք համարձակ դասում ենք հերոսների շարքին: 
Լարիսա Հովսեփյանը կին-հերոսուհի է, ով անտարբեր չանցավ ավելի քան 30 կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կողքով: Աջակցեց ընտանիքների, որոնք օգնության կարիք կամ խնդիրներ են ունեցել: