Համացանցում այսօր շատ հաճախ կարելի է գտնել սոցիալական նորարարության մասին պատմություններ, որոնք ոգեշնչում են մարդկանց զբաղվել բարեգործությամբ, մաքրել շրջակա միջավայրը և հոգ տանել դիմացինի մասին: Նմանատիպ դեպքերի կարելի է հանդիպել նաև հայկական իրականության մեջ:

Սոցիալական նորարարությունների մասին արժե իմանալ: Մեր կայքի տվյալ բաժինը նպատակ ունի ներկայացնելու ձեզ այսպիսի պատմություններ և ձեր միջոցով տարածել դրանք, ինչպես նաև ձեր և սոցիալական նորարարությամբ զբաղվողների միջև կապող օղակ դառնալ: Արդյունքում բազմաթիվ լավ գաղափարներ կարող են կյանքի կոչվել, ոգեշնչել մեզ և բարեփոխել մեր կյանքը:

Եթե դուք ևս հանդիպել եք նման փորձ ունեցող մարդկանց և կցանկանայիք կիսվել մեզ հետ, խնդրում ենք գրել մեզ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով:


Վերջին տարիներին էլեկտրաէներգիայի, ջրի, ճանապարհների վիճակի բարելավմանը զուգահեռ Հայաստանում ավելանում է արտագաղթի ճանապարհը բռնած քաղաքացիների թիվը:

 «Սովետական միության օրոք աշխատող մի շարք գործարաններ այժմ չեն գործում, չկան աշխատատեղեր, ինչն էլ հանգեցնում է արտագաղթի տեմպի աճին», - ասում է Թիմոթի Ստրեյթը, ով մոտ 5 տարի է ինչ Հայաստանի մարզերից արտագաղթը կանխելու նպատակով աջակցում է մարզի բնակիչների համար կայուն աշխատատեղերի ստեղծմանը:


Ավանդական ժենգյալով հացից մինչև անուշահամ փախլավա և ոչ միայն: Այս աղանդերներն արտադրվում են Սևան քաղաքում գործող «Երկնային մանանա» հրուշակեղենի արտադրամասում, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող 12 աշխատակիցներ:


Ցանկանում ենք պատմել «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նորարական գաղափարի մասին, որն իրագործվել է  Awesome Foundation Yerevan-ի տրամադրած դրամաշնորհի շնորհիվ։


Սոցիալական նորարարությունների բաժնում կցանկանանք անդրադառնալ «Տեսնող ձեռքեր» մասնագիտացված մերսման սրահին, որտեղ մասնագետները պրոֆեսիոնալ մերսողներ են, ովքեր ունեն տեսողության հետ կապված խնդիրներ։

Սրահի գործունեությունը ապահովում է ծրագրի ղեկավար և սրահի տնօրեն Մարիամ Դիլբանդյանը։ Սրահը մատուցում է խորհրդատվական, սննդակարգի կարգավորման և մերսման ծառայություններ։ «Տեսնող ձեռքեր» -ի ամենակարևոր հատկանիշն այն է, որ սրահի մասնագետերը, իրենք են իրենց հացը վաստակում և ձգտում ինքնազարգացման, քանի որ սրահում իրենք էլ ավելի ինքնավստահ են և ցույց են տալիս իրենց առավելությունը, այլ ոչ թե թերությունը։ 

 «Տեսնող ձեռքեր»-ը մասնագիտացած մերսման սրահ է, որը մատուցում է խորհրդատվական, սննդակարգի կարգավորման և մերսման ծառայություններ։ Այն ստեղծվել է ՄԱԶԾ-ի «Կոլբա Լաբ» ծրագրի աջակցությամբ՝ լեզվաբան-հոգեբան Մարիամ Դիլբանդյանի գաղափարի հիման վրա։


 

Մի խումբ եռանդուն երիտասարդներ, նպատակ ունենալով հասարակության մեջ սննդի օգտագործման նոր մշակույթ մտցնել, փորձում են կրթել մեր հասարակությունը. հնարավորինս կրճատել սննդի թափոնները և  սնունդն ավելի արդյունավետ կիառել: