ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Հարգելի՛ ընթերցող

Մեր կայքէջի «Վաստակաշատ հայ ավետարանականները» բաժնում ներկայացնում ենք Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու այն գործիչների կյանքն ու գործը, որոնք իրենց հոգևոր ազդեցությամբ, հայ ազգին մատուցած ծառայություններով ու ազգանվեր գործունեությամբ նոր ուղիներ են բացել և նոր հորիզոններ նախանշել՝ նպաստելով մեր ժողովրդի հոգևոր մտքի և մշակույթի զարգացմանը, կրթական գործի առաջընթացին, հայ ազգի ընդհանուր վերելքին:

Էջը պարբերաբար կթարմացվի նոր անուններով:

Սողոմոն Թեհլիրյանը կնոջ՝ Անահիտ Թաթիկյանի հետ
Սողոմոն Թեհլիրյանը կնոջ՝ Անահիտ Թաթիկյանի հետ

Սողոմոն Թեհլիրյանը կնոջ՝ Անահիտ Թաթիկյանի հետ

Թեև 1915թ. Մեծ եղեռնի պատասխանատու թուրք ղեկավարները (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները և այլք) թուրքական զինվորական դատարանի վճռով մահվան էին դատապարտվել որպես հանցագործներ, սակայն մինչև 1921թ. վճիռն այդպես էլ ի կատար չէր ածվել:

1921թ. մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբերգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլիրյանը օրը ցերեկով սատկացնում է հայկական Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչ Մեհմեդ Թալեաթ փաշային (Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար, ապա մեծ վեզիր (վարչապետ)):

Ո՞վ է այդ անզուգական հերոս հայորդին:

Միհրան Սիրականի Աղբաբյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է:   

Մ. Աղբաբյանը ծնվել է Կիպրոսում, մեծացել Սիրիայի Հալեպ քաղաքում, որից հետո տեղափոխվել է Լիբանան՝ Բեյրութի ամերիկյան համալսարանում սովորելու համար: 1944 թ. ստացել է բակալավրի գիտական աստիճան ֆիզիկայի բնագավառում, իսկ 1947 թ.՝ բակալավրի աստիճան ճարտարագիտության բնագավառում: 1947 թ. Աղբաբյանը մեկնել է ԱՄՆ՝ ուսումը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Կլատեխ) շարունակելու նպատակով, որտեղ էլ ստացել է մագիստրոսի աստիճան: Նա ուսումն ավարտել է Բերկլի քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանում և 1951 թ. քաղաքացիական ճարտարագիտության ոլորտում ստացել գիտությունների թեկնածուի աստիճան:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը 2004 թ. հուլիսի 14-ին բարձր գնահատելով Միացյալ Աստվածաշնչային ընկերությունների թարգմանական խորհրդատու վերապատվելի դոկտոր Մանուել Ջինբաշյանի գործունեությունն ու նրա բերած նպաստը` Մայր Աթոռի կողմից հրատարակված Աստվածաշունչ մատյանի խմբագրման աշխատանքներին՝ վերապատվելիին հանձնեց §Ս. Սահակ-Ս.Մեսրոպ¦ շքանշան:
Վեհափառը հույս հայտնեց, որ վերապատվելի Ջինբաշյանը դեռ երկար տարիներ իր գիտելիքներն ու փորձառությունը պիտի ծառայեցնի Մայր եկեղեցուն: §Դուք այսօր եկել եք Մայր Աթոռ` ավարտին հասցնելու այն աշխատանքը, որ կյանքի էր կոչվել դեռևս Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք` տեսնել Աստվածաշունչ մատյանն աշխարհաբար նոր թարգմանությամբ, ավելի կատարյալ և վերախմբագրված ձևով: Ձեր օժանդակության և ազնիվ աշխատանքի շնորհիվ է նաև, որ այսօր հայ հավատացյալը հաղորդ է դառնում Տիրոջ կենսատու խոսքին և իր միտքն ու հոգին լուսավորում աստվածաշունչ խոսքերով¦ - իր խոսքում նշեց Հայոց Հայրապետը:
Վերապատվելի դոկտոր Մ. Ջինբաշյանըտիրապետում է տասնմեկ լեզուների: Նա հեղինակ է բազմաթիվ հոդվածների որոնք հրատարկվել են գիտական տարբեր պարբերականներում:


Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր 
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու անդամ


Դոկտոր Գնել Դուրյանը ամերիկահայ հայտնի ֆիզիկոս է, քրիստոնյա, Ավետարանի ջատագով: Փրինսթոնի համալսարանում հաջողությամբ պաշտպանում է իր դոկտորականը՝ ֆիզիկայից և տիեզերագիտությունից: 1986 թ. դասավանդում է Երևանի պետական համալսարանի կիսահաղորդիչների ամբիոնում: Մանսկացել է խորհրդատվական համաժողովների՝ Հայաստանում էներգետիկ համակարգը ամբողջացնելու հրատապ հարցերով:
2003-2011 թթ. դոկտոր Դուրյանը եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) գիտահետազոտական աշխատանքների փոխնախագահ և ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար: Ներկայումս նա ՀԱՀ-ի ճարտարագիտության ֆակուլտետի այցելու դասախոս է:
Գնել Դուրյանը նաև մի շարք ճարտարագիտական մասնագիտական միությունների անդամ է: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, որոնցում գիտական վառ մտքով պատկերում է քրիստոնեական մտածողության և գիտական մոտեցման ներդաշնակությունը:


Վեր., դոկտ Մովսես Պ. ՃԱՆՊԱԶՅԱՆԻ կենսագրությունը

Վեր. Մովսես Պողոսի Ճանպազյանը ծնվել է 1945թ. Այնճարում (Լիբանան): Նախնական կրթությունը ստացել է տեղի Հայ Ավետարանական միջնակարգ դպրոցում:
1968-ին Բեյրութի Հայկազյան համալսարանի արդի եվրոպական պատմության բաժինն ավարտելուց հետո ստանում է արվեստի բակալավրի աստիճան, իսկ 1971-ին, նույն քաղաքի Մերձավոր Արեւելքի աստվածաբանական դպրոցում` Քրիստոնեական դաստիարակության մագիստրոսի աստիճան:
Վեր. Մ. Ճանպազյանը ծառայել է Լիբանանի Հայ Ավետարանական եկեղեցիներում որպես երիտասարդական խմբերի առաջնորդ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ եւ պատասխանատու, ինչպես նաեւ` կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման խորհրդաժողովների կազմակերպիչ:


2006 թ. սեպտեմբերի 27-ին  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ը վերապատվելի Պարգև Դարակջյանին1՝ Հայ Ավետարանական եկեղեցուն և հայ ժողովրդին երկար տարիների մատուցած ծառայության համար հղեց  «ԳԻՐ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԱՌ ՎԵՐԱՊԱՏՎԵԼԻ ՊԱՐԳԵՒ ՏԱՐԱԳՃԵԱՆ»:  Տե՛ս  «Գիր օրհնությանը….»: