Եթե ունեք հարցեր կարող եք գրել մեզ։


ՀԱՐՑ

Մեր ընտանիքն ունի լավ տոհմածառ, իմ նախատատը եղել է ուսուցչուհի, իսկ նախապապը`քաղաքի հարգված և հայտնի մարդկանցից: Իմ ծնողները նույնպես   կիրթ և ազնիվ մարդիկ են, ովքեր մեզ սովորոցրել են, որ կրթությունը մարդկության բարձրագույն արժեքներից  է:Իմ աղջիկը /12տ/, պահպանում է մեր ընտանեկան ավանդույթները, իսկ որդիս /14տ/ վերջերս սկսել է տխրեցնել մեզ: Հաճախակի ուշ է տուն վերադառնում, դպրոցում և կենտրոնում պասիվ է, սկսել է ինձ և ամուսնուս անհարգալից վերաբերվել, օգտագործում է ժարգոնային բառեր: Վերջին կաթիլը, որ մեր համբերության բաժակը լցրեց, այն էր,  որ որդիս դաժանորեն ծեծել էր քրոջ համադասարանցուն, ում տեսել էր քրոջ  հետ դասամիջոցին ընդամենը զրուցելիս: Ամուսիններով փորձում ենք հասկանալ պատճառը և կարծում ենք, որ այս ամենի  «մեղավորը» բակային միջավայրն է, որը դարձել է իմ որդու համար անհերքելի հեղինակություն: Ի՞նչ անենք:

Կարդալ ավելին


Շահառու.

-Ես 44 տարեկան էի, ամուսինս` 53, թոռս այդ ժամանակ 7 տարեկան էր, երբ պարզվեց, որ հղի եմ: Ես երեխայիցս ազատվելու մասին ոչ մեկի խորհուրդը չընդունեցի և ունեցա աղջկաս: Ամաչում էի մեր տարիքից, ճնշվում էի շրջապատի կարծիքներից, սակայն չէի կարող այլ որոշում ընդունել: Մեծ աղջիկներս ամուսնացել էին, ապրում էին առանձին ուրիշ քաղաքում: Նրանց մեծացրել ենք առանց դժվարությունների:

Կարդալ ավելին


Հարց․

Ամուսինս հաշմանդամ է, գամված է անկողնուն, ունի նյարդային խնդիրներ և հաճախ դրսևորում է ագրեսիա: Հոգսաշատ եմ․ ամուսնուս մշտական խնամքի պատճառով չեմ կարող աշխատել: Ունեմ երկու դուստր, ավագ դստերս հետ առկա է փոխհարաբերությունների դժվարություն: Աղջիկս ինձ և ամուսնուս չի վստահում, չի ընդունում մեր խորհուրդները, պարբերաբար ունենում է  գաղտնի «սիրավեպեր»: Անհանգստանում եմ, որ կարող է անդառնալի սխալ գործել: Ինչպե՞ս վարվեմ, ինչպե՞ս օգնեմ նրան:

Կարդալ ավելին

Ծնողավարությունը ծնողի կամ խնամողի ազդեցությունն է երեխայի կյանքի և վարքի վրա: Ցանկացած ծնող պետք է գիտակցի, որ ծնողավարությունը կարևորագույն հմտություն է, որին պիտի տիրապետի երեխայի խնամքով զբաղվող յուրաքանչյուր անձ: Այլապես շատերին թվում է, որ երեխայի ծնվելուն զուգընթաց՝ ինտուիտիվ զարգանում են նաև ծնողավարման հմտությունները, ինչը  բնականաբար, թյուր մոտեցում է:

Ծնողավարությունը կարող լինել ուղղակի, երբ ծնողը գիտակցված քայլեր է իրականացնում երեխայի դաստիարակության նպատակով և անուղակի, երբ ծնողը  երեխայի համար օրինակ է հանդիսանում՝ իր իսկ վարքով և արարքներով:  Ծնողը պետք է հասկանա նաև, որ մինչև տաս տարեկան երեխայի վարքի  80%-ն իր իսկ վարքի արտացոլումն է,  և միայն  20%-ը`

Կարդալ ավելին


1. Հարց շահառուից. «Ես ունեմ երկու որդի: Մեր տանը վերջնական որոշման կայացումը սկեսրոջս մենաշնորհն է. ամուսինս ամբողջ օրն աշխատում է, ես նույնպես աշխատում եմ: Սակայն աշխատանքս ինձ այլեւս չի ուրախացնում: Ես չեմ կարողանում ակտիվ մասնակից լինել երեխաներիս առօրյային: Ինչպե՞ս համատեղեմ աշխատանքս եւ կարողանամ երեխաներիս խնդիրներին լուծում տալ: 
Կարդալ ավելին