Նախկին երեխա՝ ապագա ծնող

Ծնող չեն ծնվում, ծնող դառնում են։ Կարդացեք մեր հոդվածները ծնողավարման հմտությունների մասին և ողղեք Ձեր հարցերը մեր մասնագետին։

Ցանկացած աշխատանք իրականացնելիս ամենակարևոր պայմաններից մեկը իրականացվող գործունեության նպատակն է: Տարբեր տարիքային խմբերում, տարբեր իրողությունների դեպքում պետք է հստակ գիտակցել` որն է մեր աջակցության և միջամտության նպատակը:

Ճգնաժամային իրավիճակներում սովորաբար առանձնացնում են երկու տիպի տրավմաներ՝ առաջնային և երկրորդային։

Կարդալ ավելին

Երեխան ամենից շատ ձեր սիրո կարիքն ունի այն ժամանակ, երբ ամենից քիչն է դրան արժանի: Է. Բոմբեկ

Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ ծանր աշխատանքը, շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առջև, կասկածներ զգալով, արդյոք ճիշտ են անում թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ամենահամապատասխան  համակարգը իրենց և իրենց երեխաների հարաբերություններում: Խրախուսանքը և պատիժը համարվում են  դաստիարակույան ամենակարևոր մեթոդներից: Ստորև ներկայացնում ենք մի շարք կանոններ դրանք  ճիշտ օգտագործելու և առավելագույն արդյունք ստանալու համար:

Կարդալ ավելին


Բոլոր երեխաները, անկախ տարիքից, շատ հուզական են: Եթե մեծահասակը, ի պատասխան երեխայի խռովվածության, լռում է և ցույց չի տալիս իր արձագանքը, ապա երեխայի մոտ այդ անհամաձայնությունը կարող է վերածվել կոնֆլիկտի: Ինչպես վիճել ճիշտ և արդյոք արժե, որ մեծահասակները միջամտեն երեխաների միջև տեղի ունեցող կոնֆլիկտներին:

Կարդալ ավելին


Թե ինչպես շփվել հասարակության հետ, երեխան սովորում է մեծահասակներից: Նա աշխարհը գնահատում է այն օրենքներով, որոնք մեծահասակներն են սովորեցնում: Մենք չպետք է մոռանանք, որ մեզ հետ շփման ընթացքում ձեռք բերած փորձի արդյունքում երեխայի մոտ ձևավորվում են մի շարք ունակություններ. արտահայտել և կառավարել սեփական հույզերը և վարքը, գնահատել սեփական անձը և ուրիշներին, կարեկցել դիմացինին:  Այս ամենը կարևորելով` անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել երեխայի հետ ունեցած հարաբերություններին:

Կարդալ ավելին

Երեխայի բնականոն զարգացման համար շատ կարևոր է, որ նրան հարգեն, արժևորեն և համարեն լիարժեք մարդ: Այդ իսկ պատճառով ծնողները պետք է երեխային վերաբերվեն հարգանքով, լինեն շատ ուշադիր և նրբանկատ: Երեխաների նկատմամբ պետք է դրսևորվի նույնպիսի հարգանք, որը մեծահասակները պահանջում են շրջապատից: Երեխան կարիք ունի, որպեսզի իրեն հարգեն` ինչպես անկախ մեկի, ով կարող է ունենալ իր սեփական կամքն ու ցանկությունները:

Կարդալ ավելին


Ավստրիացի հոգեբան Ալֆրեդ Ադլերն իր աշխատություններում մեծ կարևորություն է տվել ծնողավարմանը, նա մշակել է ծնողավարման և ընտանեկան թերապիայի հիմնական չափանիշները, որոնք մինչ այժմ կիրառվում են: Ադլերն  առաջիններից էր, ով ստեղծեց ծնողների դպրոց, որտեղ սովորեցնում էր, թե ինչպես պետք է ծնողները դաստիարակեն երեխաներին:

Կարդալ ավելին


Ղեկավարում և սահմանների ձևավորում

Մասագետները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաներին սովորեցնել կառավարել սեփական զգացմունքները և վարքագիծը (թե ինչպես դա անել, կիմանաք մեր հաջորդ հոդվածում), երեխայի մոտ ձևավորել բարոյական արժեհամակարգ և վերջինիս աջակցել՝ իր վարքը համապատասխանեցնելու հասարակության կողմից ընդունելի նորմերին։ Միևնույն ժամանակ մասնագետները քաջալերում են ծնողներին որոշակի ազատություն տալ երեխային ՝ ձևավորելու սեփական անհատականությունը (հետևեք մեր հետագա հոդվածներին և կիմանաք, թե ինչպես):

Կարդալ ավելին

  • Ուշադիր
    եղեք նրան, թե ինչ եք դուք ասում երեխային: Մեծերը այնքան էլ ուշադիր չեն իրենց արտահայտություններում, երբ խոսում են երեխայի հետ: Ոմանք երեխային դիմում են՝ ալարկոտ, հիմար, անտաղանդ և այլն: Ծնողները, ուսուցիչները, դաստիարակները սրանով կործանում են երեխային: Երեխաները, տրվելով ներշնչանքին, որոշ ժամանակ անց իսկապես դառնում են անհետաքրքրասեր, ալարկոտ և անկարող:
  • Մի՛ վախեցրեք երեխային հրեշներով, գայլերով, ոստիկանով: Դա նրանց չի դարձնի ավելի խելացի կամ բարի:
Կարդալ ավելին


Ինչպես գիտեք, երեխա-սոցիում բլոգի այս բաժնում պատմում ենք ծնողավարման հմտությունների մասին։ Ահա մի քանիսը, որոնք առանձնացրել ենք հատուկ մեր ընթերցողների համար, ովքեր նոր են պատրաստվում ծնող դառնալ։

Կարդալ ավելին

1. Քեզ մոտ ոչինչ չի ստացվում, տուր ես անեմ:

Երեխան այս արտահայտությունը լսելով՝ նախապես տրամադրվում է, թե հետագայում էլ իր մոտ ամեն բան անհաջող է լինելու: Հետևաբար, չի էլ փորձում որևէ բան ձեռնարկել:

2. Վերցրու, միայն թե՝ ձայնդ կտրիր:

Հաճախ ծնողներին դժվար է լսել իրենց երեխայի անվերջ «տուր, տուր» արտահայտությունը և դեմ գնալով սեփական կամքին, տալիս են այն, ինչ երեխան ցանկանում է: Այսպիսով, ծնողի խոսքն արժեզրկվում է, և երեխան մտածում է, որ ամեն բանի կարող է հասնել նվնվոցով կամ լացով:

Կարդալ ավելին