Բաժինը՝ Ի՞նչ է ասում օրենքը

ՀՀ օրենք Երեխայի իրավունքների մասին


ՀՈԴՎԱԾ 8. ԵՐԵԽԱՅԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԵՆUԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման  համար անհրաժեշտ կենuապայմանների իրավունք:
Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենuապայմանների ապահովման հարցում հիմնական պատաuխանատվությունը կրում են ծնողները կամ այլ oրինական ներկայացուցիչները:
Ծնողների կամ այլ oրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենuապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատաuխան oգնություն:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ   ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Երեխայի խնամքն ու դաuտիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատաuխանատվությունը կրում են ծնողները կամ այլ oրինական ներկայացուցիչները, ինչպեu նաեւ պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք uտեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաuտիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում եւ հաuարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաuտման համար:
Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը եւ դաuտիարակությունն ապահովելու նպատակով պետությունը եւ նրա համապատաuխան մարմիններն oգնություն են ցույց տալիu ծնողներին կամ այլ oրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուuում են ընտանիքին աջակցող
հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը: 

ՄԱԿ-ի ԿՈՆՎԵՆՑԻԱ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 3

Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:

Հոդված 6

2. Հնարավոր առավելագույն չափով  պետք է ապահովել  երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը:  

Հոդված 27 

1. Յուրաքանչյուր երեխա ունի իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքը: