Բաժինը՝ Ծրագրեր

Բժշկական ծրագրեր


Ամերիկայի  Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի (ԱՀԱԸՀՄ)  բարեգործական ծրագրերի շարքում իր հաստատուն տեղն ունի բժշկական ծառայությունը, որում ընդգրկված են Երևանի, Վանաձորի և Սպիտակի բժշկական կենտրոնները:

ԱՀԱԸՀՄ-իհամար հիշարժան է 1998թ. սեպտեմբերի 4-ը, երբ Երևանի գրասենյակի տարածքում 1991 թվականից  գործող շարժական կլինիկային փոխարինեց ԱՀԱԸՀՄ դարմանատան նորակառույց շենքը: Դարմանատան շենքի կառուցումն իրականացվել է տեր և տիկին Ներսես և Արփինե Այնիլյանների (Նյու Ջերսի, ԱՄՆ) անմիջական հովանավորությամբ: Այս ծրագրին օժանդակել է բրիտանական «Christian Aid» կազմակերպությունը` ԵՀԽ Կլոր սեղանի միջոցով:

ԱՀԱԸՀՄ-ի Երևանի դարմանատունը ներառում  է հետևյալ ծառայությունները.

  • ուլտրաձայնային ախտորոշում,
  • մանկական սննդի ծրագիրը,
  • բժշկական սարքավորումների և ապրանքների բաշխում:

     Վանաձորի կլինիկան  հիմնվել է  1995թ. Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության կողմից՝  ԱՀԱԸՀՄ-ի օժանդակությամբ: Վանաձորի դարմանատունը ներառում  է  հետևյալ ծառայությունները.

  • ատամնաբուժական ծառայություն,
  • մանկաբուժական ծառայություն,
  • մանկական սննդի ծրագիրը:

       Սպիտակ քաղաքում կլինիկան հիմնվել է 2001թ, դարձյալ ԱՀԱԸՀՄ, Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության, Ֆրանսիայի «Հայ բժիշկների միության» (U.M.A.F.) և Սպիտակի քաղաքապետարանի համատեղ ջանքերով : Սպիտակի դարմանատունը ներառում  է  հետևյալ ծառայությունները`

  • անկաբուժական ծառայություն,
  • դեղերի բաշխում:

       Դարմանատների ծառայություններից օգտվում են հիմնականում սոցիալապես անապահով խավը, հովանավորված ընտանիքների երեխաներն ու ընտանիքի անդամները, եկեղեցի հաճախողները: Նրանք ստանում են անվճար բուժում, անհրաժեշտության դեպքում տրվում է նաև  դեղորայք:

       Տարիներ շարունակ Սփյուռքից Հայաստան են ժամանում տարբեր բժիշկ մասնագետներ, որոնք համագործակցում են ԱՀԱԸՀՄ -ի դարմանատների բժիշկների հետ և իրենց մասնագիտական կարողություններն ի սպաս դնում դարմանատուն այցելող հիվանդներին: Բժիշկները, որոնք այցելում են Հայաստան, հիմնականում ԱՄՆ-ից են, Ֆրանսիայից, Սիրիայից և Իտալիայից: