Օգոստոսի 05 2014 Բաժինը՝ Լուրեր

Ուսուցում և մասնագիտացում


2014 թ. Հուլիսի 25-ի  Հայ Ավետարանչական ընկերակցության Երևանի գրասենյակումª Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների միության գործադիր տնօրեն Էդվարդ Կիրակոսյանը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը ստորագրեցին Ուսուցում և մասնագիտացում համատեղ գործակցության պայմանագիր:

Ըստ ծրագրի աշխատանք փնտրող երիտասարդները որոշակի ժամանակահատված ուսանելով արհեստավարժ մասնագետներիª  դերձակի, վարսահարդարի, մատուցողի, ֆուրշետ ձևավորողի, հացթուխի, հրուշակագործի և այլ մասնագետների մոտ ձեռք կբերեն իրենց նախընտրած մասնագիտությունը և կաշխատեն:

Պայմանագրի ստորագրմանը ներկա էինª Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը,   միության գործարարների շահերի պաշտպանության գծով գլխավոր մասնագետ, վերոնշյալ ծրագրի համակարգող Սուսաննա Խալաթյանը, միության մամուլի գծով պատասխանատու Վրեժ Սարուխանյանը  և Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցներ:


Այս մասին կարող եք կարդալ նաև Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների)  Միության կայքէջում։