Բաժինը՝ Ծրագրեր

«Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոններ


Լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երեխաներին, բազմակողմանի կրթությունն է, այն է՝ գիտելիքներ, կյանքի հմտություններ, անձնային աճ և առողջ արժեքային համակարգ: Այս բոլորը կօգնի երեխաներին հավատալ իրենց ուժերին, հաջողությամբ դիմագրավել կյանքի դժվարին իրավիճակները, իրականացնել իրենց երազանքները և դառնալ հանրօգուտ բարիք ստեղծող քաղաքացիներ:

Հավատարիմ այս առաքելությանը՝ ԱՀԱԸ-ի «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնները, որոնք գործում են Երևանում, Վանաձորում և Շուշիում, իրենց բարձր որակավորում ունեցող եւ փորձառու մանկավարժների, սոցիալական աշխատողների և հոգեբանների միջոցով շուրջ 170 դպրոցահասակ երեխաների տրամադրում են կրթական, սոցիալական, հոգեբանական, արտ-թերապևտիկ եւ ժամանցային ծառայություններ:

«Շող» կենտրոններ հաճախող երեխաներին մատուցվում են հետևյալ ծառայությունները.

  • Կրթություն և ուսուցում /տարրական դպրոցի առարկաներ, ռուսերեն եւ անգլերեն լեզվի դասընթացներ, արտ-թերապիա/
  • Սոցիալական աշխատանք /խմբակային եւ անհատական հանդիպումներ/
  • Հոգեբանական /հոգեբանական թերապեւտիկ խմբային և անհատական հանդիպումներ/
  • Տաք սնունդ
  • Ժամանց /ամառային ճամբարներ, էքսկուրսիաներ, մշակութային իրադարձություններ, այլն/:

Մեր շահառուները՝

    Մեր շահառուները  6-12 տարեկան երեխաներն են սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ունեն կրթական խնդիրներ:

Մեր օրակարգը

    Դպրոցից հետո երեխաները հաճախում են կենտրոն, որտեղ ճաշակում են տաք կերակուր և
մասնակցում տարբեր դասընթացների: Ծնողները և երեխաները օգտվում են հոգեբանի և սոցիալական աշխատողների ծառայություններից, որոնք ուղված են
անհատական և ընտանեկան խնդիրների լուծմանը:
Կենտրոնը նաև տրամադրում է խմբային և անհատական հանդիպումներ ծնողների հետ /հոգեբան, սոցիալական աշխատող/:

Կենտրոնները և համայնքը

    Կենտրոնները գործում են  ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով: Ցերեկային կենտրոնները նաև ապահովում են երեխաների անվտանգությունը  ծնողների աշխատանքային ժամերի ընթացքում, որը կանխում է երեխաների ներգրավվումը  ռիսկային իրավիճակներում՝ այնպիսիք, ինչպիսիք են վթարները և անծանոթների կողմից բռնությունները:

Կենտրոնների գոյությունը նաև ստեղծում է դրական մշակութային և կրթական միջավայր և ունի կարևոր ազդեցություն այն համայնքների վրա, որտեղ նրանք տեղակայված են: 

Հասցե՝

ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված, Կարախանյան 6, հեռ. (374 10) 67 46 20

ք. Վանաձոր, Հերացի 53, հեռ. (374 322) 4 11 68

ք. Շուշի, Աշոտ Բեկոր 14, հեռ. (374 47) 73 16 96

---------

Ընթերցեք նաև՝

«Շող» ցերեկային կենտրոնի սաները՝ TSD ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամասում (ֆոտոշարք)

Տեսանյութ