Բաժինը՝ Ծրագրեր

ԱՀԱԸ կրթադաստիարակչական կենտրոններ


Երբ լավ գաղափարները դառնում են իրականություն

Երբ գիտակ ու նվիրված մարդիկ համախմբվում են լավ գաղափարի շուրջ, այն անպայման կյանքի է կոչվում: Այսպես եղավ նաև ԱՀԱԸ կրթադաստիարակչական կենտրոնների ստեղծման մտահղացումը: Երկու տարի շարունակ ԱՀԱԸ Գյումրու և Գորիսի գրասենյակների կամավորները, լի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին օգնելու պատրաստակամությամբ, անհատույց հանձն առան իրենց գիտելիքներն ու աստվածատուր սերը ներդնել այս երեխաների կյանքում: Նման հանձնառությունն ու նվիրումը չէր կարող չտալ իր պտուղները: Այսօր ԱՀԱԸ-ն արդեն ունի 6 նման կրթադաստիարակչական կենտրոններ Գյումրիում, Գորիսում, Երևանում, Ալավերդիում, Վանաձորում, Դիլիջանում և Ասկերանում, որտեղ կրթական, քրիստոնեական դաստիարակության և երեխաների անձնային աճին ուղղված ծառայություններ են մատուցվում շուրջ 150 դպրոցահասակ երեխաների:

Կենտրոնների առաքելությունն է նպաստել երեխաների կրթական մակարդակի բարձրացմանն ու անձնային աճին, որպեսզի նրանք կարողանան հաջողությամբ կերտել սեփական կյանքը:

Մեր կրթադաստիարակչական կենտրոններում մատուցվում են հետևյալ ծառայությունները.

  • Մայրենի, մաթեմատիկա, անգլերեն, ռուսերեն առարկաների դասապատրաստում երեխաների հետ

  • Քրիստոնեական դաստիարակություն

  • Անհատական և խմբային սոցիալական աշխատանք երեխաների հետ

  • Ծնողավարման հմտությունների թեմայով հանդիպում ծնողների հետ

  • Կյանքի հմտությունների դասընթաց երեխաների համար

  • Նկարչության, ձեռային աշխատանքի և երգեցողության մանկական խմբակներ

  • Սնունդ

ԱՀԱԸ-ն հավատում է, որ այնտեղ, որտեղ մարդիկ ունեն աստվածային սեր, մարդկանց կյանքի որակը բարեփոխելու առաքելություն, նպատակասլացություն և գիտելիքներ, նման կենտրոններ, անկասկած, կշարունակվեն բացվել և կյանքեր փոխել:

------------

Ընթերցեք նաեւ՝

Ճանապարհորդություն դեպի մանկություն․ ԱՀԱԸ Գյումրու ցերեկային կենտրոնը տոնեց իր առաջին տարեդարձը

ԱՀԱԸ Վանաձորի գրասենյակում իրականացավ երկար սպասված ցերեկային կենտրոնի բացումը