Բաժինը՝ Ծրագրեր

Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոն

 


Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը կրթական հաստատություն է, որը ապահովում է 12-ամյա լիարժեք, անվճար կրթություն՝ ժամանակակից, էկոլոգիապես բարենպաստ շենքում, օգտագործելով նորագույն սարքավորումներ Երևանի ամենաաղքատ շրջաններից մեկում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը հիմնադրվել է 1998 թ-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության /ԱՀԱԸ/ կողմից, բարերարներ Էդվարդ և Պամելա Ավետիսյանների տեսլականի և նրանց առատաձեռնության շնորհիվ:

Դպրոցի ամենամեծ արժանիքը աշխատասեր, առաքելությամբ ոգեշնչված ուսուցիչներն են, ովքեր սիրում են իրենց աշակերտներին և տարված են ուսուցչությամբ: Նրանք ընտրվում են խստագույն պայմաններում՝ հարցաշարերի և հարցազրույցների հիման վրա: Դպրոցի 35 ուսուցիչները վերապատրաստվում և ոգեշնչվում են աշակերտների համար լավագույն կրթություն ապահովելու և նրանց մեջ ուսման նկատմամբ անմար սեր առաջացնելու համար: Բացի այդ, նրանց տրվում է ազատություն, որպեսզի լինեն ստեղծագործ և նորարար իրենց դասավանդման մեթոդներում:

Դպրոցը հավասարապես կարևոր ակադեմիական ձեռքբերում է համարում անհատի ձևավորմը և կյանքի հմտությունների ձեռքբերումը: Աշակերտները կրթվում և մեծանում են սիրո, հարգանքի, պատրաստակամության, ազնվության և աշխատասիրության մթնոլորտում:

Դպրոցի բազմակողմանի կրթությունը պայմանավորված է հետևյալ բաղադրիչներով՝

• Բարձրակարգ ուսումնական առարկաներ, ինչպիսիք են հայոց լեզուն, մաթեմատիկան, ֆիզիկան, ռուսերենը, անգլերենը և ֆրանսերենը
• Արվեստի դասեր և ակումբներ
• Ամուր միջառարկայական կապեր
• Ձեռնարկատիրական դասընթացներ
• Կյանքի հմտություններ
• Հուզական և սոցիալական ուսուցում
• Բարոյագիտական և բնույթային զարգացում
• Շրջակա միջավայրի պահպանման ուսուցում
• Բանավեճի ակումբներ
• Ֆիզիկական կրթություն
• Համակարգչային գրագիտության և ռոբոտաշինություն
• Փոքրաթիվ դասարաններ, ինչն ուսուցիչներին թույլ է տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել յուրաքանչյուր աշակերտին

Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը բազմաթիվ մրցանակներ և պարգևներ է ստացել տարբեր կառույցներից, այդ թվում, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

Նոր «կանաչ» դպրոցի շենքի շինարարությունն ավարտվել է 2014 թվականի օգոստոսին, հնարավորություն տալով աշակերտներին նոր ուսումնական տարին այս նոր ու ընդարձակ հաստատությունում սկսելու համար: Հաստատություն, որը տրամադրում է 10.000 քառակուսի մետր տարածություն՝ դասասենյակների, երկու փակ մարզասրահների, լաբորատորիաների և գրասենյակային համար:
Ամբողջ շենքը առանձնահատուկ բնապահպանական լաբորատորիա է՝ արևային վահանակներով, վերամշակվող անձրևաջրերով, կանաչ տանիքներով և ոչ միայն:

Աշակերտների կրթությունն ապահովվում է գերժամանակակից սարքավորումների միջոցով, ինչպիսիք են համակարգիչները, ռոբոտաշինական լաբորատորիաները, լեզվի լաբորատորիաները, լիովին կահավորված բնական գիտությունների լաբորատորիաները, էլեկտրոնային վահանակները և այլն:

Լուսավոր և ընդարձակ գրադարանը հատուկ վայր է, որտեղ աշակերտները և ուսուցիչները կարող են սովորել և անցկացնել իրենց արտադասարանական ժամանակը, օգտվել գրքերից և պարբերականներից:

Դպրոցը համագործակցում է տարբեր ՀԿ-ների և պետական մարմինների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԱՄՆ Խաղաղության կորպուսը, Հայաստանի ծառատունկ ծրագիրը, Ջինիշյան հիմնադրամը և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:

-------

Դպրոցին ավելի հանգամանորեն կարող եք ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Կրթահամալիրի վերաբերյալ մանրամասների համար այցելեք www.avedisianschool.am

 

Ընթերցեք նաեւ՝ 
______________________

 

Երջանիկ տանտերեր, թանկագին հյուրեր, շենշող պատանիներ ու պարմանուհիներ, ժպիտախառն արցունքներ, սրտի ամենախորերից եկող մաղթանքներ, օդում թևածող հպարտություն, երախտագիտություն, հույզեր, հույսեր և ամենուր՝ վարդեր, վարդեր…

Այսպիսի մթնոլորտում անցավ այսօրվա տոնական հանդիսությունը Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթօջախում, որն այս տարի մեծ կյանք ճանապարհեց իր ավագ դպրոցի առաջին շրջանավարտներին:
Ավետիսյանցիների «առաջին ծիծեռնակներին» բարի երթ մաղթելու էին եկել դպրոցի բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանները, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, կրթահամալիրի ամբողջ ուսուցչակազմը և աշխատակիցները, ծնողներ, Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցներ և աջակիցներ, դպրոցի հոգաբարձության և կոորդինացիոն խորհրդի անդամներ այլ դպրոցների և մանկապարտեզների ղեկավարներ:

 
 
 
 

Գիտելիքի օրը Ավետիսյան կրթօջախում

 

«Ավանգարդ» թերթի անդրադարձը

Անցան ամառային օրերն անհոգ, նորից եկավ դեղնավարս աշունն ու իր հետ բերեց նոր ուսումնական տարին:  Եկավ ու բոլորին կրկին հավաքեց Ավետիսյան դպրոցի հարազատ ու սրտաբաց կանաչ բակում: Եկավ ու նվիրեց ուրախ հանդիպումներ, նոր երազանքներ, նվիրեց գիտելիքի, դպրության նոր օր՝ սեպտեմբերի 1, որն սկսվեց «Հայր մեր»-ով, Հայաստանի Հանրապետության օրհներգով Հայաստանի և Ավետիսյան կրթահամալիրի դրոշների ուղեկցությամբ:

 
 
 
 

Տեսանյութ