Երբ լավ գաղափարները դառնում են իրականություն

Երբ գիտակ ու նվիրված մարդիկ համախմբվում են լավ գաղափարի շուրջ, այն անպայման կյանքի է կոչվում: Այսպես եղավ նաև ԱՀԱԸ կրթադաստիարակչական կենտրոնների ստեղծման մտահղացումը: Երկու տարի շարունակ ԱՀԱԸ Գյումրու և Գորիսի գրասենյակների կամավորները, լի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին օգնելու պատրաստակամությամբ, անհատույց հանձն առան իրենց գիտելիքներն ու աստվածատուր սերը ներդնել այս երեխաների կյանքում: Նման հանձնառությունն ու նվիրումը չէր կարող չտալ իր պտուղները: Այսօր ԱՀԱԸ-ն արդեն ունի 6 նման կրթադաստիարակչական կենտրոններ Գյումրիում, Գորիսում, Երևանում, Ալավերդիում, Վանաձորում, Դիլիջանում և Ասկերանում, որտեղ կրթական, քրիստոնեական դաստիարակության և երեխաների անձնային աճին ուղղված ծառայություններ են մատուցվում շուրջ 150 դպրոցահասակ երեխաների:

Կենտրոնների առաքելությունն է նպաստել երեխաների կրթական մակարդակի բարձրացմանն ու անձնային աճին, որպեսզի նրանք կարողանան հաջողությամբ կերտել սեփական կյանքը:

Կարդալ ավելին


Արդեն երկու տարի է, ինչ շատ ծնողներ ձգտում են իրենց երեխաներին տանել Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոն։ Այս մասին է վկայում ընդունելության դիմումների անհամեմատ մեծ թիվը։ Թեև կրթահամալիրը գտնվում է Երևանի ծայրամասերից մեկում՝  Մալաթիա-Սեբաստիա համայնքում, սակայն գրավել է և՛ Կենտրոնի, և՛ Նոր Նորքի, և՛ Աջափնյակի, և՛ Շենգավիթի բնակիչների  ուշադրությունը։ Շատերն են հետաքրքրված այս համայնքային կենտրոնով, շատերն են ցանկություն հայտնում  մտնել և ներսից ծանոթանալ շենքի առանձնահատկություններին, արդիականորեն հագեցած լաբորատորիաներին, ընդլայնված կրթական ծրագրին և էկոլոգիական մշակույթին։

Կարդալ ավելին

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը իրականացնում է «Ուսանողական դրամական նպաստի ծրագրիր» Հայաստանի ԲՈՒՀ-երում ստացիոնար սովորող կամ սովորել պատրաստվող ուսանողների համար: Նպաստները տրվում են ՀԱԸ Կրթական ծրագրերի Հանձնաժողովի որոշման համաձայն՝ հաշվի առնելով

  • Բարձր աադեմիական ձեռքբերումը
  • Ֆինանսական կարիքը

Դիմումները ընդունվում են յուրաքանչյուր տարի մայիսից օգոստոս ամիսների ընտացքում ընկած ժամանակահատվածում։ Դրամական նպաստը տրամադրվում է աշնանը՝ հաջորդ կիսամյակի վարձը վճարելու համար։

Կարդալ ավելին


1997թ. Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունն ու Ֆրանսիայի Հույս Հայաստանի համար կազմակերպությունը Ստեփանավանում տարեցների համար բացեցին սոցիալական ակումբ, որը գործում է նոյեմբերից-մայիս ամիսների ընթացքում: Իսկ ամառվա ամիսներին կազմակերպվում է բակային ճամբար, որտեղ մեծահասակներն օրվա ընթացքում հաղորդակցվում են միմյանց հետ, իրենց միայնակ չեն զգում՝ դուրս գալով առօրյա միապաղաղությունից

Սոցիալական ակումբը տարատեսակ սոցիալական ծրագրերի շրջանակներում նաև տաք սնունդ ու թեյ է ապահովում շուրջ 50 տարեցի:

Ակումբը գտնվում է Ստեփանավանի Հայ ավետարանչական ընկերակցության կենտրոնում: Ակումբ են հաճախում թոշակառուներ և միայնակ տարեցներ: Նրանց մեծ մասը ստանումէ ցածր կենսաթոշակ, որը չի բավարարում բոլոր առաջնային կարիքները հոգալու համար իսկ, օգտվելով ակումբի տրամադրած տաք սննդից, նրանք տնտեսում են որոշակի գումար, որն էլ օգտագործվում է՝ հոգալու մյուս կարիքները

Կարդալ ավելին

relief
relief - relief

relief - relief
Հայ Ավետարանչական ընկերակցության տարբեր բնակավայրերում գտնվող գրասենյակների պատասխանատուների դիմումների համաձայն,  մարդասիրական օգնության բաժինն  իրականացնում է  օգնության բաշխում կարիքավոր   ընտանիքների  շրջանում:  

Կարիքավոր ընտանիքներին օգնություն է տրամադրվում նաև  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,  Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների միջոցով :

Կարդալ ավելին

ԱՀԱԸ  Հայաստանի մասնաճյուղը մշակութային ծրագրի շրջանակում պահում է 3 մշակութային խմբակ:

«Հայասա» թատերախումբը գործում է 1999 թվականից: Խմբում ընդգրկված են երեխաներ, պատանիներ և երիտասարդներ: Բեմադրվել են երկու տասնյակից ավելի ներկայացումներ: Տարբեր առիթներով ելույթներ են ունեցել Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում:

Արմավիրի «Շողիկ» համույթը, որը կազմավորվել է 1998թ. ք. Արմավիրում Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո: Համույթի ստեղծման նպատակն է՝ արվեստի և հատկապես երգարվեստի նկատմամբ սեր ունեցող երեխաներին հնարավորություն ընձեռնել ինքնադրսևորվելու:  Երգչախմբի երգացանկը բազմաժանր է. հոգևոր, ազգային և ժողոովրդկան երգեր: Երգչախումբը  բազմիցս  համերգներով հանդես է եկել ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, դրանով իսկ ներդրում ունենալով հայ մշակութային կյանքի զարգացման գործում: 

Պատանի վիրտուոզներ անսամբլը գործում է 1997 թվականից: Արժանացել է մասնագետների բարձր գնահատականին: Երկացանկում կան դասական և հայկական ժողովրդկան ստեղծագործություններ: Ելույթներ է ունեցել Հայաստանում, Անգլիայում, Սիրիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում:

Կարդալ ավելին


Սեպտեմբերի 18-ին (2012 թ.) Երևանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի  ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը ստորագրեցին համաֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիր՝ ազդարարելու «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը:

Ծրագրի հիմնական նպատակն է օժանդակել բարձրագույն ուսումնական հաստատությունների  շրջանավարտներին աշխատանք գտնելու անցումային շրջանում` տրամադրելով  անմիջական զբաղվածության հնարավորություն աշխատանքային պրակտիկայի միջոցով: Վճարվող պրակտիկայի տևողությունը վեց ամիս է, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, գործատու կազմակերպությունների հետ համագործակցությամբ, պատասխանատու կլինի մրցակցային հիմունքներով 60 պրակտիկանտների ընտրության և տեղավորման համար:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացնում է այս ծրագիրը, քանի որ վստահ է, որ Հայաստանում երիտասարդների զբաղվածությունը գլխավոր քայլերից մեկն է՝ տնտեսության, ինչպես նաև հասարակության ներսում սոցիալական հենքի պահպանման և ընդլայնման համար:

«ԱՀԱԸ-ն և ՄԱԶԾ-ն վերջին երկու տարիների ընթացքում գործընկերային հարաբերություններ են հաստատել, քանի որ կիսում են միմյանց մտահոգությունները՝ կապված Հայաստանի տնտեսական պայմանների հետ: Երկու կազմակերպություններն էլ մտահոգ են երիտասարդների գործազրկության խնդրով, որը հանգեցրել է Հայաստանից երիտասարդության զանգվածային արտահոսքի:

Մեր գործընկերության գլխավոր արդյունքը թիրախային արձագանքն է զբաղվածության հետ կապված այն մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանի երիտասարդությունը: Այս ոլորտում մեր փորձը մեզ դարձնում է լավագույն գործընկեր՝ աջակցելու երիտասարդների կարողությունների երկարաժամկետ զարգացմանը» -  բացման խոսքում ասաց Դաֆինա Գեռչևան:

«Երիտասարդների առաջխաղացման արահետ»  ծրագիրը կօգնի կանխել երիտասարդների արտահոսքը Հայաստանից: ԱՀԱԸ-ն և ՄԱԶԾ-ն ուսումնասիրում են համագործակցության հնարավոր այլ ոլորտներ ևս»,- համաձայնագրի ստորագրումից հետո իր խոսքում նշեց Հարութ Ներսեսսյանը:

Կարդալ ավելին

social_programs
social_programs - social_programs

social_programs - social_programs
ԱՀԱԸՀՄ-ն՝ «Հէյֆեր  Հայաստան», «Զարգացման սկզբունքներ» և այլ կազմակերպությունների հետ համատեղ՝  Լոռու,  Տավուշի, Արագածոտնի մարզերում և Ղարաբաղում օգնում է  իրականացնել բազմապիսի գյուղատնտեսական ծրագրեր:Այս ծրագրերը նպաստում են տվյալ բնակավայրերի բնակիչների սոցիալական կարիքների ապահովմանը, օգնում են հաղթահարել եղանակային պայմաններից առաջացած դժվարությունները, զարգացնել անասնապահությունը, աջակցում են գյուղատնտեսական աշխատանքներին, կազմակերպում են մշտական գործող սեմինարներ ծրագրում ընդգրկված շահառուների համար:  Ծրագրում ընդգրկված կազմակերպությունները գիտակցում են, որ յուրաքանչյուրի ներդրումից է  կախված տվյալ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի հաջողությունը, համագործակցության նոր ուղիների մշակումը և կայուն ապագայի հաջողությունը:

Կարդալ ավելին


Հարգելի՛ ընթերցող, հիշո՞ւմ եք փոքր տարիքում ինչպիսի անհամբերությամբ էինք սպասում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով մանկապարտեզում, դպրոցում և, ինչու չէ, տանը կազմակերպվող հանդեսներին: Այդ բոլորը մարմնավորում էին մեր երազանքները, ցանկությունների իրականացումը և լույսերով, ժպիտներով, ուրախ երգերով լի օրեր էին համարվում: Դանդաղ բաց էինք անում փաթեթավորված տուփերը և սրտի թրթիռով սպասում թե  ինչ կլինեն դրանց մեջ, ինչ անակնկալ են պատրաստել մեզ համար մեր ծնողները, բարեկամներն ու ընկերները:

Իսկ երբ մեծացանք, համոզվեցինք, որ Ձմեռ պապ և Ձյունանույշ իրականում չկան, որ վատն ու չարը կյանքում երբեմն հաղթող են լինում, հեքիաթների հերոսները միայն հեքիաթներում են ապրում և, աստիճանաբար, սկսեցինք հասկանալ, որ իրական հրաշքները մենք ենք, մեր երեխաներն են` Աստծու մեծագույն պարգևները, որոնց մեջ պարփակված են մեր անցյալը, ներկան և ապագան:

Հայ Ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում իր գոյության առաջին իսկ տարվանից կազմակերպում է Ամանորի և Սուրբ Ծննդյան հանդեսներ կարիքավոր երեխաների համար:

Վերջին տարիներին Հայաստանի և Ղարաբաղի  50-ից ավելի բնակավայրերում կազմակերպվում են նմանատիպ հանդեսներ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում են 20.000-ից ավելի երեխաներ:

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի հետ հաղորդակցությունը պարգևում է մեծ ուրախություն, և ինչպես հրեշտակներն են ավետում, այդ ուրախությունը «ամբողջ ժողովրդինը կլինի» (Ղուկասի Ավետարան 2.10):

Տոնական օրերին ամենուրեք ելույթներ են ունենում Հայ Ավետարանչական ընկերակցության  գրասենյակների գեղարվեստական կոլեկտիվները, մանկական երգչախմբերը, Ձմեռ պապն ու Ձյունանույշը, սիրված հեքիաթների և մուլտ ֆիլմերի հերոսները, անցկացվում են մրցումներ, բոլոր երեխաներին բաժանվում են նվերներ:

Ամեն տարի Ամանորի, Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և ազգային տոների կապակցությամբ նոր բեմադրություններով է հանդես գալիս «Հայասա» թատերախումբը:

Կարդալ ավելին


ՀԱԵ և ՀԱԸ ՔԴ բաժինը կազմակերպում է սպորտային ամենատարբեր միջոցառումներ և առաջնություններ ներգրավելով Հայաստանի և Արցախի մանուկներին, պատանիներին և երիտասարդներին:

Ամեն տարի Վանաձոր քաղաքում անց է կացվում մանկապատանեկան ֆուտզալի առաջնություն, որին մասնակցում են 6 և ավելի քաղաքների ֆուտբոլային թիմեր:

Ամառային և ձմեռային էքստրիմ խաղեր են կազմակերպվում երիտասարդների և պատանիների համար, նպատակ ունենալով` զարգացնել թիմային մտածելակերպ:

Այս տարի,աշնանը, առաջին անգամ Երևան քաղաքում, կազմակերպվեց մանկապատանեկան շախմատի առաջնություն:

Սպորտային ծրագրերի մեջ են ներառված նաև վոլեյբոլի և թենիսի առաջնությունները: 

Կարդալ ավելին