Բաժինը՝ Ծրագրեր

Երեխաների հովանավորության ծրագիր


1991թ. ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը սկսեց երեխաների հովանավորության ծրագրիրը` Հայաստանում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին կանոնավոր կերպով օգնելու նպատակով: Ծրագիրը սկսվեց ընդամենը 37 երեխաների հովանավորությունից: Տարիների ընթացքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հովանավորված երեխաների թիվը հասավ շուրջ 2000-ի:

ԱՀԱԸՀՄ-ն սոցիալական աշխատողների միջոցով հովանավորված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրում է բազմակողմանի աջակցություն.

- եռամսյակային դրամական օգնություն
- սննդամթերք
- հագուստ
- հիգիենայի պարագաներ
- գրենական պիտույքներ
- պարբերաբար կատարվող կարիքների գնահատման հիման վրա սոցիալական աշխատողների կողմից մասնագիտական ծառայություններ են մատուցվում բացահայտված հիմնախնդիրների լուծման կամ թեթևացման ուղղությամբ:

Հովանավորված երեխաները օգտվում են ծրագրի հետևյալ ծառայություններից.

- Կազմակերպության մասնաճյուղերում գործող տարբեր կրթական, քրիստոնեական դաստիարակության, սպորտային, արվեստի և արհեստի անվճար խմբակներ
- Ամանորյա, Սուրբ Ծննդի, Զատիկի առիթով կազմակերպվող միջոցառումներ և նվերների տրամադրում
- ԱՀԱԸՀՄ-ի ամառային ամենօրյա բակային և Հանքավանի «Շողիկ» մեկշաբաթյա
ներառական ճամբարներ (նաև հատուկ կարիքներով երեխաների համար)
- Բժշկական և ատամնաբուժական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում՝ ֆինանսական աջակցություն՝ դեղորայքի ձեռքբերման, վիրահատության, բժշկական հետազոտության համար: