Մեր Մասին

Այս բաժնում կարող եք գտնել տեղեկություններ մեր մասին

Հունիսի 02 2015

Մեր հիմնարար արժեքները

Որպես քրիստոնեական կազմակերպություն Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) առաջնորդվելով Աստծու` Հիսուս Քրիստոսի խոսքով և գործով ծառայում է մարդկանց, հատկապես, անապահով ընտանիքներին:

ԱՀԱԸ-ն իր առաքելությունն իրականացնում է հետևյալ արժեքների հանդեպ անվերապահ նվիրվածությամբ

1. ԱՀԱԸ-ն իր բոլոր նախաձեռնություններում ձգտում է ապահովել աշխատանքի և ծառայությունների որակի բարձր մակարդակ:

2. ԱՀԱԸ-ն խրախուսում է աշխատակիցների նորարարական ու ստեղծագործական միտքը, աշխատանքի հանդեպ նվիրվածությունն ու արդյունավետ գործունեությունը, աշխատանքային էթիկայի պահպանումը:

3. ԱՀԱԸ-ն խրախուսում է մասնաճյուղի աշխատակիցների բաց հաղորդակցությունը, թիմային աշխատանքը, պատասխանատվության գիտակցությունը, շահառուների հետ համագործակցությունն ու փոխհասկացողությունը:

4. Բոլոր մարդիկ անկախ ռասսայից, կրոնից, էթնիկական ծագումից, սեռից, կրթական մակարդակից, սոցիալ-տնտեսական վիճակից թանկ և կարևոր են Աստծո համար և արժանի են սիրո ու հարգալից վերաբերմունքի: ԱՀԱԸ արտոնյալ վերաբերմունքի չի արժանացնում որևէ առանձին անձի հիմնվելով վերը նշված գործոններից մեկնումեկի վրա:

5. ԱՀԱԸ-ն հավատարիմ մնալով բարոյական և էթիկական բարձրագույն չափանիշներին չի՛ կաշառում, չի խաբում, չի՛ կեղծում տեղեկատվությունը: