Մեր Մասին

Այս բաժնում կարող եք գտնել տեղեկություններ մեր մասին

“ՌեԱնիմանիա” փառատոնի պաշտոնական էջը գրում է․

ՌեԱնիմանիան մեծ պատիվ ունի ձեզ ներկայացնելու աշխարհահռչակ անիմատոր Բիլ Փլիմփթոնին, ով հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 11.00-ին վարպետության դասընթաց է անցկացնելու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Դասընթացը համալրելու է փառատոնի գործընկեր Թումոյի հետ համատեղ իրականացված բազմաթիվ հաջողված միջոցառումների շարքը:
Այս երկար սպասված վարպետության դասին Օսկարի առաջադրված, Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» դափնեկիր, անիմատոր, ծաղրանկարիչ, գրաֆիկական դիզայներ և ռեժիսոր Բիլ Փլիմփթոնը կներկայացնի իր ֆիլմերը և կբացահայտի իր աշխարհահռչակ անիմացիաների ստեղծման անհայտ մանրամասներ:

Շնորհակալագիր Կապանի քաղաքապետի Աշոտ Հայրապետյանի կողմից

 

Մայիսի 7-ին և 8-ին տեղի ունեցան բանավեճի հանրապետական մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերը: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի 26 հավաքական թիմեր, որոնցից եզրափակիչ փուլ դուրս եկան «Էջմիածին» և «Երևան 1» թիմերը:

Նշենք, որ «Երևան 1» թիմին առաջնորդում էր Ավետիսյան դպրոցի բանավեճի ակումբի ղեկավար Արևիկ Խաչատրյանը, իսկ թիմի կազմում մեր աշակերտներից հանդես էր գալիս Լուսինե Եղիազարյանը:

2016թ. մայիսի 10-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոնի տնօրեն Մ. Գեղամյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հասարակական կազմակերպության շքանշանով` Արցախի ազատագրական պայքարում ցուցաբերած հատուկ ծառայությունների համար (ՀԿ նախագահ` Հ. Միքայելյան):

Հայրենանվեր աշխատանքի համար պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ պատվոգրով:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը ահա արդեն երկու տասնամյակ է հնարավորինս օգտակար է լինում հայկական բանակին` Հայաստանում կամ Արցախում:

Դրա վառ ապացույցն է ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանի շնորհակալական նամակը ուղղված Հայ Ավետարանչական ընկերակցությանը` ի դեմս ԼՂՀ-ի ներկայացուցիչ Արսեն Մանասյանի:

2013թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ԱՀԱԸ Հայաստանի՝ Վանաձորում գործող “Շող” երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների վերականգնման և զարգացման գործում ունեցած ավանդի համար:

2013 թ. փետրվարի 23-ին ԼՂՀ զոհված ազատամարտիկների մայրերի և հարազատների միությունը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը հանձնեց շնորհակալագիր՝ զոհված ազատամարտիկների երեխաների և նրանց ընտանիքների հանդեպ ցուցաբերվող մշտական հոգածության համար:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը ստացել է շնորհակալագիր Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող թիվ 8 հատուկ կրթահամալիրի կողմից, որտեղ մասնավորապես ասվում է, որ կրթահամալիրի ողջ մանկավարժական կոլեկտիվը, ինչպես նաև ծնողական և աշակերտական խորհուրդներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում և ողջունում են ընկերակցությանը` իր հայրենանվեր գործունեության համար, որը ուղղված է հայ երեխաների բարոյահոգեբանական դաստիարակությանը, ուսման հանդեպ սիրո և հետաքրքրության արթնացմանը: 

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը իր գործունեության ընթացքում համագործակցում է տարբեր կառույցների հետ: ԱՀԱԸ-ն` տարբեր ոլորտի ծրագրերի շրջանակներում մեծ ներդրում ունի Հայաստանի զարգացման մեջ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ երկարատև և արդյունավետ համագործակցության արդյունքում վերջերս ԱՀԱԸ-ն ստացել է շնորհակալագիր, որտեղ մասնավորապես ասվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր հարգանքն է հավաստում Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցչությանը և հայտնում է իր շնորհակալությունը` անապահով խմբերի օգնությանն ուղղված երկարատև և սերտ համագործակցության համար: