Մեր Մասին

Այս բաժնում կարող եք գտնել տեղեկություններ մեր մասին

Մայիսի 30 2015

ԱՀԱԸ համառոտ պատմությունը

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ)  ստեղծվեց Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից 1918թ. հունիսի 7-ին, ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում:

ԱՀԱԸ-ի նպատակն է խոսքով եւ գործով արտահայտել Հիսուս Քրիստոսի սերը մարդկանց նկատմամբ,  օգնել  հայ ժողովրդին՝ պահպանելու  հավատքը, մշակույթը և ազգային ինքնությունը:

1988թ. երկրաշարժից անմիջապես հետո, ինչպես ամբողջ աշխարհը,  ԱՀԱԸ-ն նույնպես կատարեց անհրաժեշտը՝  երկրաշարժից տուժած հայ ժողովրդի ցավը մեղմելու համար, ցուցաբերեց օգնություն՝  սննդի, հագուստի, դեղորայքի, բժշկական սարքավորումների տեսքով:

1991թ. Հայաստանի անկախացումից և ԱՀԱԸ-ի Հայաստանի մասնաճյուղի  պաշտոնական գրանցում ստանալուց հետո Երեւանում բացվեց ընկերակցության կենտրոնական գրասենյակը:

Որոշ ժամանակ անց Հայաստանում եւ Արցախում ձևավորվեցին  ԱՀԱԸ-ի գործունեության  հիմնական ուղղությունները:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Արցախում գործում են ԱՀԱԸ-ի տասնյակ գրասենյակներ: