Մայիսի 27-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլորին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ այն նշանակալի հոբելյան համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեքստում: Նիստին ներկա էր և մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը։ Հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ հոգաբարձուների խորհրդի անդամները, վերստուգիչ հանձնաժողովի անդամները և տեղական մարմինների ատենապետները պարգևատվեցին հիմնադրամի 25-ամյակի հուշամեդալով:


Մայիսի 28-ին, ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը: Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ:


Առաջին օրը՝ մայիսի 22-ին պրն Խանջյանը եղավ Շուշիի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո գործող «Պետրոսյան» ամառային հանգստի ճամբարում: Այս օրերին ճամբարում և տարածքում կատարվում են բարեկարգման և շինվերանորոգման աշխատանքներ. ավելացվում են կանաչ տարածքներ, բացվում են նոր ծառուղիներ, բարեկարգվում է ճամբարի բակը, շենքերի ներսում կատարվում են հարդարման աշխատանքներ:
Այս ամենին ծանոթանալուց հետո Զավեն Խանջյանը ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի և Արցախի ներկայացուցիչ Արսեն Մանասյանի հետ քննարկեց հետագայում ճամբարի հարմարավետության պայմանների զարգացման հարցեր:


Այս օրերին Հայաստանում են Ավստրալիայի Միավորվող եկեղեցու անդամները, ովքեր եկել են ծանոթանալու Հայաստանի տեսարժան վայրերին, պատմությանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիների և Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերին:

Հյուրերը եղան Դիլիջանում,  Գյումրիում, Սպիտակում, «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցում և այլ վայրերում:


Երեխան նման է հում կավի, որից կարելի է ստեղծել, արարել նորը: Նաև հնարավոր է փչացնել, եթե արհեստավարժ չէ կավի հետ գործ ունեցողը: Կարելի է անփույթ լինել և գեղեցիկ արարվածքի վրա թողնել հետքեր, որոնք կփչացնեն նրա գեղեցկությունը: Կարելի է նաև կոպտորեն վնասել ու ճեղքեր առաջացնել… 

Եվ ուրեմն, յուրաքանչյուր ոք, ով ի պաշտոնե գործ ունի երեխաների հետ, նման է բրուտի, ում ամենայն վստահությամբ փոխանցել են հում կավը, որպեսզի հետո ստանան գեղեցիկ արարչագործություն:

Մինչ երեխայի հետ աշխատելը պետք է մաքրվել հոգով, քանզի երեխայի առջև կանգնող մանկավարժը ոչ միայն տալիս է առարկայական գիտելիքներ, այլև հանդես է գալիս՝ որպես մարդկային դրական կերպարի լավագույն օրինակ:


Հարգելի՛ հայրենակից

Մեր մայիսյան հաղթանակները Սարդարապատի հերոսամարտում, Երկրորդ համաշխարհայինում և Արցախի պատերազմում հարգանքի, երախտագիտության զգացում են առաջացնում բոլոր այն հայորդիների առջև, ովքեր հանուն Հայրենիքի, հանուն մեր ժողովրդի արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի՝ զոհաբերեցին իրենց կյանքը:


Ապրիլ ամիսը հագեցած էր Հայ Ավետարանչական ընկերակցության Դիլիջանի կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնում և Հայ Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա դպրոցում։

Դիլիջանի ՀԱԵ կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհիները և սաները, Հայ Ավետարանչական ընկերակցության Դիլիջանի ցերեկային կենտրոնի ուսուցիչների և աշակերտների հետ համատեղ, ապրիլի 1-ին կազմակերպեցին մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում, իսկ ապրիլի 14-ին հանդիսավորապես նշեցին Քրիստոսի Սբ․Հարությունը։


Հայ Ավետարանչական կենտրոնում ապրիլի 26-ին և 27-ին ցուցադրվեց Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու «ՀԱՅԱՍԱ» թատերախմբի` Սուրբ Հարության տոնին նվիրված «Շախմատային հանդիպում» խորագրով ներկայացումը (բեմադրիչ` Նունե Աբրահամյան):

Բեմում դրված սեղանին կային շախմատի տախտակ, խաղաքարեր, սակայն չկար դատավոր, և չէր լսվում ժամացույցի տկտկոցը: Շախմատի տախտակի շուրջ հայտնվել էին խավարն ու լույսը և մի մոլի փողասեր գրոսմայստեր:  Նրան չէր հուզում ո՛չ Բեթհովենի երաժշտությունը, ո՛չ շախմատի գեղեցկությունը: Նա արտասովոր անձնավորություն էր, և կարծես նրա համար շախմատից զատ ոչինչ գոյություն չուներ, սակայն դա մի շղարշ էր` քողարկելու նրա իսկական էությունը՝ փողի հանդեպ մեծ սերը, որն էլ նրա աստվածն էր:


Ապրիլի 24-ին Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու աշխատակիցներն ու ծառայողները Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նրանք ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և աղոթեցին:


Ապրիլի 24-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին եւ Հայ Ավետարանչական ընկերակցությունը երթ կկազմակերպեն դեպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Երթին միանալ ցանկացողները կարող են ժամը 13.00-ին լինել Կիևյան փող. 1ա շենքի՝ ՍԱՍ (SAS) սուպերմարկետի մոտ: