2017թ. փետրվարի 16-ին Հայ Ավետարանչական ընկերակցության Շիրակամուտի գրասենյակում տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն զարգացման» խորագրով սեմինար, որին մասնակցեցին Շիրակամուտի թվով 20 բնակիչ: 

Սեմինարն անց էին կացնում ֆինանսական խորհրդատու Վլադիմիր Սահակյանը և բանկային խորհրդատու Սամվել Քոչինյանը:

Մասնակիցներն իրազեկվեցին և ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը, որն ընթացավ հետեւյալ հարցերի շուրջ․

 


Լիբանանում` Հայկազյան համալսարանում տեղի ունեցած հուշամատյանի շնորհանդեսի վերաբերյալ Բեյրութում «Արմենպրես»-ի թղթակցի նյութը ներկայացնում ենք դասական ուղղագրությամբ:

ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԷՋ  ՇՆՈՐՀԱՆԴԷՍ  ՆՈՒԻՐՈՒԱԾ «ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԲԵԹԷԼ ՎԱՐԺԱՐԱՆԻ, 1923-2013» ՅՈՒՇԱՄԱՏԵԱՆԻՆ

Հինգշաբթի, 26  Յունուար 2017,  երեկոյեան  ժամը  7-ին,  Հայկազեան  համալսարանի սրահին մէջ կայացաւ «Տարեգրութիւն  Հայ  Աւետարանական Բեթէլ Վարժարանի, 1923-2013» յուշամատեանին  շնորհանդէսը:

Պատմական խիստ կարեւոր այս արժեքաւոր  հրատարակութիւնը Բեթէլ  վարժարանի երթը նոր հորիզոններ սլանալու յանձնառութիւն  մըն է  միաժամանակ:


Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ Դեղորայքի և բուժտեխնիկայի կենտրոնական բազայում տեղի ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից որպես օգնություն տրամադրված բուժսարքավորումների, գործիքների, մահճակալների, մասնագիտական գրականության և այլ հարկավոր պարագաների հերթական խմբաքանակի հանձնումը:

Ներկա էին Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, արտաքին կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանը, ՊՆ դեղորայքի և բուժտեխնիկայի կենտրոնական բազայի պետ մայոր Նվեր Առաքելյանը:


Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հաճելի անակնկալ են մատուցել Ավետիսյան դպրոցի աշակերտները: Գիրք նվիրելու օրվա առիթով դպրոցի աշակերտության կողմից պատվիրակված 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Գալստյանը և 10-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի գլխավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին նվիրել են Ղևոնդ Ալիշանի «Այրարատ», իսկ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին «Կոմիտաս» գրքերը՝ փոխադարձաբար կրթության ոլորտի պատասխանատուներից նվեր ստանալով Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու գործերը:


Գյումրու գրասենյակի խմբակների և ՀԱԵ Կիրակնօրյա դպրոցի երեխաները հպարտանալու շատ առիթներ են տալիս, բայց հատկանշական էր, որ 2016 թվականն ավարտեցինք նոր ձեռքբերումներով, իսկ 2017-ն սկսում ենք հաղթանակներով: Ունենք 3 նոր նվաճումներ և ուզում ենք այս ուրախությամբ բաժնեկցել ձեզ հետ:


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը, զոհված զինծառայողների ընտանիքներին օժանդակելու նպատակով, համագործակցելով ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, որոշում է կայացրել 18 զոհված զինծառայողի ընտանիքի տրամադրել օգնություն և աջակցել բնակարանների վերանորոգման հարցում: 

Բարեգործության հասցեներն ընդգրկում են Երեւանն ու մարզերը: Վերանորոգման ընդհանուր արժեքը կազմում է 29 մլն դրամ: Գումարի միջոցով, ըստ անհրաժեշտության, կնորոգվեն բնակարանների տանիքները, կփոխվեն դռներն ու պատուհանները, կիրականացվեն ջեռուցման և սանհանգույցի հարդարման աշխատանքներ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ավարտվեց Հայաստանի կանանց 2017 թվականի շախմատի առաջնությունը: Ընդհուպ մինչև մրցաշարի ավարտը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության սան Սիրանուշ Ղուկասյանը վստահորեն միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Սակայն վերջին՝ 9-րդ խաղափուլի ավարտից հետո, բաժանելով 1-2-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով զիջեց չեմպիոնուհի հռչակված Մարիա Գևորգյանին։ 

Սրտանց շնորհավորում ենք Սիրանուշին իր հաջող ելույթի և նվաճած պատվաբեր մրցանակի՝ Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի առթիվ։

Համոզված ենք, որ լավագույն հաղթանակները դեռ առջևում են։


Հարգելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 28-ին տոնում ենք մեր ժողովրդի հարատևության և պետության գլխավոր հենասյունի՝ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը:


Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն այս տարի եւս Սուրբ Ծնունդն անմոռանալի դարձրին Հայաստանի եւ Արցախի 45 տարբեր քաղաքներում եւ գյուղերում ապրող ավելի քան 9000 պատանիների ու մանուկների համար: Երեւանի ՀԱԵ Բաղրամյան 18-ում, Հայասա թատերախմբի դերասանները Քրիստոսի ծննդյան բարի լուրը փոխանցեցին «Ուրախության Գաղտնիքը» ներկայացմամբ:


«Բայց մեկ բան գիտեմ, որ փոփոխություններ կլինեն՝ դեպի լավը կամ դեպի վատը։ Որտեղի՞ց գիտեմ։ Ես ոչ թե տեսնում եմ փոփոխությունը, ես ապրում եմ փոփոխությունը»․ Հրանտ Դինք (1954-2007)։

Ուղիղ տասը տարի առաջ՝ 2007թ․ հունվարի19-ին, Թուրքիայում լույս տեսնող ԱԿՕՍ պարբերականի Ստամբուլի խմբագրության մոտ սպանվեց թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը՝ հերոս, ով հաղթահարեց խոսելու արգելքը Թուրքիայում։