Մեր հաջողակ սաները


Այսօր առիթ ունեցանք միասին շնորհավորելու մեր երիտասարդներից մեկին՝ Նորայր Հախոյանին: Նորայրն անցյալ շաբաթ՝ մարտի 27-ին՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդների առաջնությունում նվաճեց 1-ին մրցանակը և դարձավ Հայաստանի չեմպիոն:

Նորայրն այսպիսով ևս մեկ նվաճում ավելացրեց իր մարզական ձեռքբերումներին, որոնց թվում՝ 2015-2017 թթ երիտասարդների՝ Հայաստանի առաջնությունների հաղթող, միջազգային բազմակի մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից...


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 25 տարի շարունակ իր բարեսիրական գործունեությունն է ծավալում  Հայաստանում և Արցախում։ 25 տարեկան է նաև ԱՀԱԸ Վանաձորի գրասենյակը: ԱՀԱԸ աջակցության շնորհիվ, մութ ու ցուրտ տարիներին բազում ընտանիքներ կարողացան պայքարել, հաղթահարել դժվարությունները, հասնել հաջողությունների:

Այդպիսի  ընտանիքներից մեկն էլ Սարգիս Գրիգորյանի ընտանիքն էր: Սարգիսը 3 տարեկան էր, երբ ծանոթացանք նրա ընտանիքի հետ և ընդգրկեցինք հովանավորության ծրագրի մեջ: Մեծ ճանապարհ ենք անցել միասին, տարբեր ծրագրերի է մասնակցել Սարգիսը` մանկական, պատանեկան, երիտասարդական ճամբարներ, կամավոր ծառայել է բակային ճամբարներում, հաճախել թատերական խմբակ:


Մարտ ամիսը հարուստ էր Գյումրու գրասենյակի մարզիկների համար: Հայաստանի դպրոցականների շրջանում անցկացված գնդակային հրաձգության 2017թ․ հանրապետական մրցումներում ԱՀԱԸ Գյումրու կամավոր աշխատակից Հովհաննես Մարգարյանը նվաճեց առաջին տեղը:

Հովհաննեսը հունվարին գրավել էր երկրորդ տեղը, բայց սպորտային մարզումները և իր համառությունը այս անգամ նրանց բերեցին հաջողություն և հաղթանակի բերկրանք։

Մարտ ամսին Երևանում կայացավ Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի կազմակերպած մեծահասակների, երիտասարդների և պատանիների կարատեի XXIX առաջնությունը: Այս մրցաշարին մանակցեցին Գյումրու գրասենյակի կարատեի կամավոր ուսուցիչ Լուիզա Արեստակեսյանը և նրա սան Սամվել Շուխյանը: Երկուսն էլ Գյումրի վերադարձան «ոսկե» մեդալով և առաջին տեղը նվաճած պատվոգրերով:


Գյումրու գրասենյակի խմբակների և ՀԱԵ Կիրակնօրյա դպրոցի երեխաները հպարտանալու շատ առիթներ են տալիս, բայց հատկանշական էր, որ 2016 թվականն ավարտեցինք նոր ձեռքբերումներով, իսկ 2017-ն սկսում ենք հաղթանակներով: Ունենք 3 նոր նվաճումներ և ուզում ենք այս ուրախությամբ բաժնեկցել ձեզ հետ:


«Հայ կրթություն» կրթահամալիրի  9-րդ դասարանի աշակերտուհի Տաթեւ Բարսեղյանը վերջերս հատուկ հավաստագրի է արժանացել Համաշխարհային փոստային միության միջազգային ժյուրիի կողմից: Նա իր շարադրությամբ մասնակցել էր Նամակագրության միջազգային մրցույթին, որի այս տարվա թեման էր՝ «Աշխարհը, որտեղ ես կուզեի մեծանալ»:


Մայիսի 7-ին և 8-ին տեղի ունեցան բանավեճի հանրապետական մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերը: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի 26 հավաքական թիմեր, որոնցից եզրափակիչ փուլ դուրս եկան «Էջմիածին» և «Երևան 1» թիմերը:

Նշենք, որ «Երևան 1» թիմին առաջնորդում էր Ավետիսյան դպրոցի բանավեճի ակումբի ղեկավար Արևիկ Խաչատրյանը, իսկ թիմի կազմում մեր աշակերտներից հանդես էր գալիս Լուսինե Եղիազարյանը:


Համաշխարհային Փոստային Միությունը (ՀՓՄ), որի անդամ է Հայաստանի Հանրապետությունն` ի դեմս «ՀայՓոստ» ՓԲԸ-ի, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում աշխարհում նամակագրության դերը խթանելու ուղղությամբ: (Համաշխարհային Փոստային Միությունը հիմնադրվել է 1874 թվականին Շվեյցարիայի Բեռն քաղաքում):

Այս տարի «ՀայՓոստ» ՓԲԸ-ն, ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Հայաստանում կազմակերպել էր նամակագրության 45-րդ միջազգային մրցույթը, որի այս տարվա հայտարարված թեման էր. «Գրի՛ր նամակ ինքդ քեզ՝ 45 տարեկան հասակում»:


Ահա արդեն 22 տարուց ավելի է, ինչ Հայ Ավետարանչական ընկերակցության՝ Հայաստանում և Արցախում իրականացվող բարեգործական  ծրագրերում մեծ տեղ է տրվում երեխաներին նվիրված ձեռնարկումներին, որոնք նրանց հնարավորություն են ընձեռում մասնակցելու գեղարվեստական (երգի և երաժշտության, նկարչության, քանդակի, թատերական) և մարզական տարբեր խմբակների, համակարգչային դասընթացների, Ամանորի և Սուրբ Ծննդյան, ինչպես նաև տարվա ընթացքում կազմակերպվող բազմապիսի այլ միջոցառումների: Մեր երեխաները մասնակցել են տարբեր փառատոների, ցուցահանդեսների, մարզական մրցումների և արձանագրել հաջողություններ:


Ավարտվեց Հայաստանի կանանց 2017 թվականի շախմատի առաջնությունը: Ընդհուպ մինչև մրցաշարի ավարտը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության սան Սիրանուշ Ղուկասյանը վստահորեն միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Սակայն վերջին՝ 9-րդ խաղափուլի ավարտից հետո, բաժանելով 1-2-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով զիջեց չեմպիոնուհի հռչակված Մարիա Գևորգյանին։ 

Սրտանց շնորհավորում ենք Սիրանուշին իր հաջող ելույթի և նվաճած պատվաբեր մրցանակի՝ Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի առթիվ։

Համոզված ենք, որ լավագույն հաղթանակները դեռ առջևում են։

Մեր նոր տեսաֆիլմը՝ Եվրոպայի չեմպիոններ Հայկ Խաչիյանի և Դավիթ Կասումյանի մասին։

Դիտեք նաեւ՝ 
Պարգեւատրման հանդիսավոր արարողություն