Մարտի 31 2017 Բաժինը՝ Մեր հաջողակ սաները

ԱՀԱԸ սան Սիրանուշ Ղուկասյանը՝ շախմատի Հայաստանի փոխչեմպիոնուհի


Ավարտվեց Հայաստանի կանանց 2017 թվականի շախմատի առաջնությունը: Ընդհուպ մինչև մրցաշարի ավարտը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության սան Սիրանուշ Ղուկասյանը վստահորեն միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Սակայն վերջին՝ 9-րդ խաղափուլի ավարտից հետո, բաժանելով 1-2-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով զիջեց չեմպիոնուհի հռչակված Մարիա Գևորգյանին։ 

Սրտանց շնորհավորում ենք Սիրանուշին իր հաջող ելույթի և նվաճած պատվաբեր մրցանակի՝ Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի առթիվ։

Համոզված ենք, որ լավագույն հաղթանակները դեռ առջևում են։