Մարտի 31 2017 Բաժինը՝ Մեր հաջողակ սաները

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ


Մայիսի 7-ին և 8-ին տեղի ունեցան բանավեճի հանրապետական մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերը: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի 26 հավաքական թիմեր, որոնցից եզրափակիչ փուլ դուրս եկան «Էջմիածին» և «Երևան 1» թիմերը:

Նշենք, որ «Երևան 1» թիմին առաջնորդում էր Ավետիսյան դպրոցի բանավեճի ակումբի ղեկավար Արևիկ Խաչատրյանը, իսկ թիմի կազմում մեր աշակերտներից հանդես էր գալիս Լուսինե Եղիազարյանը:

Եզրափակիչ բանավեճը տեղի ունեցավ մայիս 9-ին: Թիմերը բանավիճում էին «Ներկայիս ահաբեկչությունները գերտերությունների վարած քաղաքականության արդյունք են» թեմայով: 

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Երևան 1» թիմը հաղթել է մրցաշարում և դարձել ոսկե մեդալակիր:
Շնորհավորում ենք մեր բանավեճի ակումբի բոլոր անդամներին, նրա ղեկավարին և բոլորիս ցանկանում նորանոր հաղթանակներ:

Հ․Գ․ Բանավեճի մրցաշարը կազմակերպել էին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը և «Վորլդ Վիժոն» Հայաստանը։