Ապրիլի 02 2017 Բաժինը՝ Մեր հաջողակ սաները

Մեր երիտասարդը՝ Հայաստանի չեմպիոն


Այսօր առիթ ունեցանք միասին շնորհավորելու մեր երիտասարդներից մեկին՝ Նորայր Հախոյանին: Նորայրն անցյալ շաբաթ՝ մարտի 27-ին՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդների առաջնությունում նվաճեց 1-ին մրցանակը և դարձավ Հայաստանի չեմպիոն:

Նորայրն այսպիսով ևս մեկ նվաճում ավելացրեց իր մարզական ձեռքբերումներին, որոնց թվում՝ 2015-2017 թթ երիտասարդների՝ Հայաստանի առաջնությունների հաղթող, միջազգային բազմակի մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից...

Մեր չեմպիոնին մաղթում ենք նորանոր հաջողություններ, ինչպես նաև Աստծո ներկայությունը, առաջնորդությունն ու օրհնություններն իր կյանքի բոլոր օրերում:

Ստեփան Վարդանյան

ԱՀԱԸ «Հույսի Տուն» գրասենյակի պատասխանատու

Այլ նյութ այս բաժնից « Հայրենիքի նվիրյալը