Հունիսի 16 2017 Բաժինը՝ Մեր հաջողակ սաները

Մեր չեմպիոնի նոր հաղթանակները


Հայ Ավետարանչական ընկերակցության սաներից շատերն, օժտված լինելով տարբեր շնորհներով և բնատուր ձիրքերով, ներկայանում են միջազգային հանրությանը և գրավում պատվավոր տեղեր: Մենք այսօր ձևավորում ենք նոր ժառանգություն՝ նոր սերունդ: Եվ ահա այս նոր սերնդի ներկայացուցիչներից է Հայկ Խաչիյանը, ով ներկայումս ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի շարքերում։

Հայկը ծնվել է 1997թ. նոյեմբերի 10-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Նա բազմազավակ ընտանիքից է, հայրը Արցախյան պատերազմի ազատամարտիկ է, 2-րդ կարգի հաշմանդամ է:

2002-2015թթ. Հայկն ընդգրկված էր ԱՀԱԸ հովանավորության ծրագրում:Ավարտել է Ստեփանակերտի Թ. Քամալյանի անվան Բժշկական քոլեջը:

Սկսած 8 տարեկանից զբաղվում է սանդա-ուշու մարտարվեստով: Հայկը բազում մրցանակների է արժանացել: 2016թ. մայիսի 12-15-ը Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված առաջնությունում դարձել է քունգ-ֆուի Եվրոպայի չեմպիոն: 2016թ. դեկտեմբերի 29-ին ԼՂՀ նախագահի նստավայրում հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Հայկ Յակովի Խաչիյանը արժանացել է դրամական պարգևի:

Վերջերս էլ մայիսի 17-20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում գրավել է 3-րդ տեղը դառնալով բրոնզե մեդալակիր:

Մաղթում ենք Հայկ Խաչիյանին նորանոր հաջողություններ, պատվավոր տեղեր և արժանավայել մրցանակներ:

Ընթերցեք նաեւ՝

Արցախցի մարզիկները դարձել են Եվրոպայի չեմպիոններ

Ավետարանչականի չեմպիոնները

Արցախցի մարզիկները՝ քունգ-ֆուի Եվրոպայի առաջնության հաղթողներ