Դեկտեմբերի 08 2016 Բաժինը՝ ԱՀԱԸՀՄ 25-ամյակ

Հայաստանում ԱՀԱԸ 25-ամյա գործունեությունը (տեսաֆիլմ)


«Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունները գերագույն իրականության հանդեպ՝ ազգ, հայրենիք, պետություն»․ Գարեգին Նժդեհ։

Մենք 25 տարեկան ենք՝ 25 տարիներ մեր անկախ հայրենիքի մեջ: Երազանքների, տեսիլքների, նպատակների 25 տարիներ: Մենք սիրում ենք մեր հայրենիքը, հպարտ ենք, որ հայ ենք, սիրում ենք մեր հայ ժողովրդին և ցանկանում ենք, որ հայ մարդը ապրի բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով:

- Մենք երազում ենք, որ ոչ մի հայ մանուկ սոված չլինի:
- Մենք երազում ենք, որ հայ մանուկը ունենա երջանիկ մանկություն:
- Մենք երազում ենք, որ մեր երեխաները ստանան լավագույն կրթությունը, քանի որ երեխաների ճիշտ դաստիարակությունից է կախված ամբողջ ժողովրդի բարեկեցությունը:
- Մենք երազում ենք, որ մեր մեծերը միշտ շրջապատված լինեն ջերմությամբ և հոգատարությամբ:
- Մենք երազում ենք, որ հայ մարդը երբեք չկորցնի իր հույսը ապագայի նկատմամբ:
- Մենք երազում ենք, որ հայ զինվորը երբեք չվարանի, քանի որ իր թիկունքում են մեր սահմանապահ գյուղերը:
- Մենք երազում ենք և գիտենք, որ միշտ միասնական ենք լինելու՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: 
- Մենք երազում ենք, բայց ոչ միայն… մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի մեր երազանքները, իրագործում և շարունակում գնալ նորանոր երազանքների ետևից: 
- Մենք երազում ենք, բայց ոչ միայն… մենք աղոթում ենք, որ մեր հավատքն առ Աստված մեզ առաջնորդի՝ իրականացնելու մեր ծառայությունները Հայաստան աշխարհի մեջ:
- Մենք նաև համոզված ենք, որ Աստծո օգնությամբ, մեր երազանքները կիրականանան:

«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով». Պողոս Առաքյալ (Փիլիպպեցիներին 4․13)։

Տեսանյութ