Դեկտեմբերի 13 2016 Բաժինը՝ ԱՀԱԸՀՄ 25-ամյակ

Հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Հայաստանում ԱՀԱԸ գործունեության 25-ամյակին


Հարգելի՛ բարեկամ,

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու Հայաստանում Ընկերակցության պաշտոնական գործունեության 25-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 18-ին Հայ Ավետարանչական կենտրոնում (հասցե՝ Բաղրամյան 18)։

Հանդիսությանը հայ ազգային և հոգևոր երգերի կատարումներով հանդես կգա Հայաստանյայց Ավետարանական Արմավիրի եկեղեցու երգչախմբի մենակատար Մարիետա Անտոնյանը։

Կցուցադրվի Հայաստանում և Արցախում Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմ։

Խնդրում ենք հոբելյանական հանդիսությանը Ձեր ներկայությունը հաստատել մինչև դեկտեմբերի 15-ը՝ զանգահարելով (010) 54 35 76, (010) 54 35 78 հեռախոսահամարներով կամ հաղորդագրություն ուղարկելով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին։