Դեկտեմբերի 17 2016 Բաժինը՝ ԱՀԱԸՀՄ 25-ամյակ

Հայ Ավետարանչական ընկերակցությունը տոնում է ՀՀ-ում իր գործունեության 25-ամյակը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Բաղրամյան 18 հասցեում տեղի ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի 25-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգ։

ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ՝ պարոն Հարութ Ներսեսսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Հայ Ավետարանչական ընկերակցությունը շարունակում է ծառայության նոր ուղիներ որոնել՝ հօգուտ հայ ժողովրդի, ի փառս Աստծու և ի հոգևոր շինություն մեր ազգի:

Հանդիսությունն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին շնորհալի երգիչներ Մարիետա Անտոնյանը և Արմեն Ավետիսյանը՝ Արմավիրի Հայ Ավետարանական եկեղեցու երաժշտախմբի նվագակցությամբ։ Հնչեցին հայ ազգային և հոգևոր երգեր։

Ներկաներին իր օրհնության խոսքով ողջունեց Արմավիրի Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ՝ վերապատվելի Գարուշ Անտոնյանը։ «Մենք հպարտ ու երջանիկ ենք, որ կրողն ենք նախնիների քրիստոնեական սուրբ հավատքի և ժառանգորդն ազգի հոգևոր և մշակութային արժեքների»․ նշեց վեր․ Գ․ Անտոնյանը։

Տոնախմբության ընթացքում ցուցադրվեց Հայ Ավետարանչական ընկերակցության 25-ամյա գործունեության մասին պատմող վավերագրական տեսաֆիլմ, որը կարող եք դիտել այստեղ։

Ահավասիկ առաջարկում ենք դիտել հանդիսության մասին պատմող ռեպորտաժը (տեքստը՝ այստեղ

 

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ՝ 

Հայաստանում ԱՀԱԸ 25-ամյա գործունեությունը (տեսաֆիլմ)

Երազանքներն իրականանում են․ ՀԱԸ Գյումրու գրասենյակը տոնեց ԱՀԱԸ հայաստանյան գործունեության 25-ամյա տարեդարձը

ՀԱԸ 25-ամյակին նվիրված միջոցառում-ցերեկույթ Վանաձորում

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն․ 25 տարի Հայաստանում, և շարունակելի... (պրն Զավեն Խանջյանի հոդվածը)

Տեսանյութ