Դեկտեմբերի 19 2016 Բաժինը՝ ԱՀԱԸՀՄ 25-ամյակ

ՀԱԸ 25-ամյակին նվիրված միջոցառում-ցերեկույթ Վանաձորում


Հայ Ավետարանչական Ընկերակցության հայաստանյան գործունեության 25-ամյակին նվիրված միջոցառում-ցերեկույթը Վանաձորում նպատակ ուներ մեկ անգամ ևս հանդիսատեսին ներկայացնել կազմակերպության գործունեությունն ու տեսլականը:

Միջոցառմանը ելույթ ունեցան Վանաձորի գրասենյակի «Անի» պարային համույթը, «Զարթոնք» երգչախումբը, ասմունքի խմբի սաները, մանկական խմբի փոքրիկները, «Շող» ցերեկային կենտրոնի երեխաները: Ցուցադրվեցին նաև կերպարվեստի և ձեռքի աշխատանքների խմբակների սաների աշխատանքները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Վանաձորի գրասենյակի անցած ուղին պատկերող ֆոտոշարքը, որը հաճելի հիշողություններ արթնացրեց ներկաների մեջ: Ցուցադրվեց նաև Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան գործունեության մասին պատմող վավերագրական տեսաֆիլմը: Այո՛, մենք 25 տարեկան ենք: Եվ դեռ բազում տարեդարձներ պետք է նշենք:

Միջոցառմանը ներկա էին Վանաձոր համայնքի ավագանու անդամներ, Վանաձոր քաղաքում գործող հասարակական կազմակերպության տնօրեններ։ Նրանց բոլորի անունից Վանաձոր համայնքի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը շնորհավորեց և հետագա բեղմնավոր գործունեություն մաղթեց կազմակերպությանը:

Միջոցառմանը մասնակցեց և իր շնորհակալության խոսքը հղեց ներկաներին` երիտասարդ քանդակագործ Գեղամ Բեգջանյանը, որ մանկուց հաճախել է կազմակերպության Վանաձորի գրասենյակի խմբակներին: Զինվորական ծառայությունը թույլ չտվեց երիտասարդ սպա, մեր լավագույն սան` Սարգիս Գրիգորյանին ներկա լինելու միջոցառմանը: Նրա մասին պատմող ֆոտոշարքը հայրենասիրության ոգով լցրեց ներկաներին:

Ներկաների ողջույնի խոսքերը, հյուրերի շնորհավորանքները մեզ քաջալերեցին և էլ ավելի պարտավորեցրին ավելին անելու ի նպաստ մեր քաղաքի:

Ժաննա Դանիելյան
ԱՀԱԸ Վանաձորի գրասենյակի պատասխանատու