2 ­Նո­յեմ­բե­ր 1847ին, 170 տա­րի ա­ռաջ, Օս­մա­նեան ­Կայս­րու­թեան տա­րած­քին, ­Սուլ­թա­նի «­Կայ­սե­րա­կան Ի­րա­տէով» (հրա­մա­նագ­րով), «բո­ղո­քա­կա­նու­թիւն»ը պաշ­տօ­նա­պէս ճանչ­ցո­ւե­ցաւ իբ­րեւ «միլ­լէթ» (ու­րոյն հա­սա­րա­կու­թիւն)։

Թէեւ սուլ­թա­նա­կան հրա­մա­նա­գի­րը ի­րա­ւա­կան անձ­նա­ւո­րու­թեան հան­գա­մանք կը շնոր­հէր ընդ­հան­րա­պէս բո­ղո­քա­կան­նե­րու կրօ­նա­կան հա­մայն­քին, բայց ի­րա­կա­նու­թեան մէջ եւ էա­պէս նո­րա­հաս­տատ «­Հայ Ա­ւե­տա­րա­նա­կան Ե­կե­ղե­ցի»ն­ էր, որ կ­’ար­ժա­նա­նար պաշ­տօ­նա­կան ճա­նա­չու­մի եւ ա­զատ աս­պա­րէզ կը գտնէր, Օս­մա­նեան Կայս­րու­թեան մա­կա­նին տակ ապ­րող բո­լոր եր­կիր­նե­րու տա­րած­քին, իր գոր­ծու­նէու­թիւ­նը լիար­ժէք ծա­ւա­լե­լու հա­մար։

Կարդալ ավելին


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը եւ «Էդեն» ստուդիան ներկայացնում են 360° համայնապատկերներով վիրտուալ ցուցահանդես՝ նվիրված Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170-ամյա հոբելյանին։

Նորարարական հետաքրքիր լուծումներով հագեցած եռաչափ այս ցուցահանդեսը պատմում է 19-րդ դարից ի վեր Հայ Ավետարանականների մատուցած Աստվածահաճո և ազգանվեր ծառայության մասին։

Կարդալ ավելին


PROTESTANT.am առցանց պարբերականը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ճեպազրույցներ Հայաստանեայց Աւետարանական եկեղեցու 170-ամյակին նվիրված հանդիսության մասնակիցներից, հասարակական և հոգևոր գործիչներից:

Protestant.am-ի զրուցակիցն է Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի առաջնորդ, վերապատվելի Հարություն Սելիմյանը։

Կարդալ ավելին


Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին 170 տարեկան է:
Ս․թ․ սեպտեմբերի 25-ին՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, Կամերային նվագախմբի եւ «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170 և Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա տարեդարձներին: Ավելին՝ այստեղ։

Կարդալ ավելին

Rev. Doc. Vahan Tutikyan
Rev. Doc. Vahan Tutikyan

Rev. Doc. Vahan Tutikyan

Պատւոյ հիւրեր, հոգեւոր եղբայրներ եւ սիրելի հանդիսականներ,

Հաւաքուած ենք այստեղ տօնելու Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցւոյ 170-ամեայ Յոբելիանը: Երջանիկ զուգադիպութեամբ մը այս օրերուն Հայաստանի Հանրապետութիւնն ալ կը տօնէ իր անկախութեան 25-ամեակը:

Այս զոյգ առիթներով կ’ողջունենք ձեզ բոլորդ ալ յանուն Հայ Աւետարանական Համաշխարհային խորհուրդին:

170 տարիներ շարունակ Հայց. Աւետարանական Եկեղեցին հաւատարիմ մնացած է իր անունին, կոչումին եւ առաքելութեան, որուն համար Աստուծոյ փառք կուտանք:

Կարդալ ավելին

Doc. Nazareth Darakjian
Doc. Nazareth Darakjian

Doc. Nazareth Darakjian

Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան կողմէ ձեզի բոլորին բարի գալուստ կը մաղթեմ այս իրիկուայ ձեռնարկին որուն շարժարիթն է տօնել Հայ Աւետարանական եկեղեցիին 170 ամեակը: Զուգադիպութիւն չէ որ այս հանդիսութիւնը տեղի կունենայ մեր պանծալի անկախութեան 25 ամեակէն մի քանի օրեր ետք: Որպէս Հայ Աւետարանականներ մենք անբաժան մասնիկն ենք Հայ ազգին եւ հայրենիքին։ Անոր ուրախութիւնը մեր ուրախութիւնն է, անոր վիշտը եւ տառապանքը դարձեալ մէրն է:

Կարդալ ավելին


Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհուրդը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին բազմաթիվ շնորհավորական հեռագրեր և նամակներ են ստացել աշխարհի տարբեր երկրների, Հայաստանի և Արցախի պետական և հոգևոր կառույցների, կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք իրենց բարեմաղթանքն են հղում ՀԱԵ 170-ամյա հայանպաստ գործունեության առիթով և հույս հայտնում, որ նա փորձառությամբ ու վաստակով հարստացած իր հոգևոր և ազգաշեն առաքելությունն այսուհետ ևս ի սպաս կդնի հայրենի պետականության ամրապնդման, հայ ժողովրդի հոգևոր վերածննդի գործին:

Աղբյուր՝ eca.am

Կարդալ ավելին

Zaven Khanjian
Zaven Khanjian

Zaven Khanjian

Սրբազան հայրեր,
Վերապատուելիներ,
Հոգեւոր հայրեր,
Յարգարժան հիւրեր,
Սիրելի ազգակիցներ,

Հայաստանի երրորդ հանրապետութեան անկախութեան քսանհինգամեակին, Ամերիկային Հայ Աւետարանչական Ընկերակցութեան անունով կ'ողջունեմ եւ կը շնորհաւորեմ մեզ բոլորս արդի հայոց պատմութեան մէջ ցայտուն իրականութիւն դարձող աննախընթաց այս տօնախմբութեան առիթով:

 

Կարդալ ավելին


Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն՝  նվիրված Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170- և Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա տարեդարձներին:

Հանդիսությանը ներկա էին պետական և հոգևոր այրեր, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային և հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր մարզերից, արտերկրից:

Կարդալ ավելին


2016թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, տեղի կունենա ՀԱԵ 170-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական գլխավոր տոնախմբությունը:

Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան կժամանեն Հայ Ավետարանական Եկեղեցիների հովիվները: Ներկա են գտնվելու նաև ՀՀ պետական և հոգևոր բարձրաստիճան այրեր:

Կարդալ ավելին