Սեպտեմբերի 25 2016 Բաժինը՝ ՀԱԵ 170-ամյակ

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին տոնում է իր 170-ամյակը


2016թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, տեղի կունենա ՀԱԵ 170-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական գլխավոր տոնախմբությունը:

Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան կժամանեն Հայ Ավետարանական Եկեղեցիների հովիվները: Ներկա են գտնվելու նաև ՀՀ պետական և հոգևոր բարձրաստիճան այրեր:

Հանդիսությանը կմասնակցեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը:


ՀԱԵ 170-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներով են հանդես եկել ՀՀ Նախագահ Սերժ ՍարգսյանըՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսը և այլոք:

Հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցելու հանդիսությանը:

Միջոցառման մասին մանրամասները կարող եք տեսնել կից Մամուլի Հաղորդագրությունում։