Դեկտեմբերի 02 2016 Բաժինը՝ Տեսադարան

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է


Հարցազրույց disabilityinfo.am-ի խմբագիր Զարուհի Բաթոյանի հետ։

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992-ին 47-րդ նստաշրջանում հատուկ բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Հայ Ավետարանչական ընկերակցությունը եւս գործակցում ու նշանավորում է այս օրը, որի հիմնական խորհուրդը հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներառման խթանումն է։ 

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը եւ «Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը ներկայացնում են հարցազրույց մարդու հետ, որը, հաղթահարելով բազմաթիվ սահմանափակումներ եւ դժվարություններ, եւ դրսեւորելով խիզախություն, հզոր կամք եւ տոկունություն, պայքարել է մարդկանց, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության համար: 

Զարուհու պատմությունը եզակի օրինակ է բոլորիս համար, որ պետք է ոգեշնչի ու մղի յուրաքանչյուրիս քայլեր ձեռնարկել՝ դրական փոփոխությունների հասնելու համար: 

Անմոռուկ

Ինձ մոռանալն այնքա՜ն հեշտ է.
Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքա՜ն հեշտ է:

Զարուհի Բաթոյան

Թերեւս շատ քիչ են հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությանն ուղղված քննարկումները եւ նախաձեռնությունները, որոնց մասնակցություն չունենա Զարուհի Բաթոյանը: Վերջինս «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահը, «Disability info» եռամյա կայքի հիմնադիրը և խմբագիրը, «Հույսի կամուրջ» ՀԿ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատուն է: Զարուհի Բաթոյանը վերջերս Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում ստացավ «Ներառման խթանում» մրցանակը՝ «ի գնահատումն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գործում նրա նվիրումի և հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների մեկուսացված չլինելը երաշխավորելու գործում կարևոր ներդրման»: Իր ճանապարհի, ձեռքբերումների, փորձությունների ու դժվարությունների եւ դրանց հաղթահարման, ինչպես նաեւ հետագա անելիքների մասին Զարուհին պատմում է տեսաշարում: 

Տեսանյութ