Հունիսի 14 2017 Բաժինը՝ Լուրեր

Ուսանողական դրամական նպաստի ծրագիր


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն իրականացնում է «Ուսանողական դրամական նպաստի ծրագիր»՝ Հայաստանի պետական ԲՈՒՀ-երում ստացիոնար սովորող կամ սովորել պատրաստվող ուսանողների համար:

Նպաստները տրվում են ՀԱԸ Կրթական ծրագրերի Հանձնաժողովի որոշման համաձայն՝ հաշվի առնելով.

• Բարձր առաջադիմությունը 

• Սոցիալական պայմանները / ֆինանսական կարիքը

Դիմումները, համապատասխան փաստաթղթերով, ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 31-ը:

Ծրագրի դիմումի ձևը կարող եք ձեռք բերել ՀԱԸ կենտրոնական գրասենյակից, հասցե՝ Բաղրամյան 18: Մանրամասների համար կարող եք զանգահարել 54-35-76 կամ 54-35-78 հեռախոսահամարներով, կոնտակտային անձ՝ Աննա Օհանյան: