Դեկտեմբերի 13 2016 Բաժինը՝ Լուրեր

ՅՈՒՆԻՍԵՖ-ը այս օրերին նշում է աշխարհի ամենախոցելի երեխաների համար տարված անխոնջ աշխատանքի 70 տարին


ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ օգնելու և հուսադրելու վտանգի կամ կարիքի մեջ գտնվող բոլոր երեխաներին՝ անկախ նրանից, թե որ երկրում են նրանք բնակվում:

Այսօր, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաների համար աշխատող աշխարհի ամենամեծ կազմակերպությունն է, որն իր գործընկերների հետ աշխատում է աշխարհի 190 երկրներում:

Դեկտեմբերի 12-ին Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո գործող Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների դպրոցում հանդիսավոր պայմաններում նշվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրման 70-ամյակը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը Հայաստանի հետ սկսվել է 1993 թ.-ին:

Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն և այլք:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Ավետիսյան դպրոցի մանկապատանեկան նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արգենտինա Պողոսյան), որի կատարումները ներկաներն ընդունեցին բուռն ծափողջույններով:

Տեսանյութ