Դեկտեմբերի 16 2016 Բաժինը՝ Լուրեր

Կայացած ծնողներ, երջանիկ երեխաներ

Համաժողով՝ փոքր բիզնես սկսողների համար
Համաժողով՝ փոքր բիզնես սկսողների համար

Համաժողով՝ փոքր բիզնես սկսողների համար

2015թ․ Վանաձորի «Շող» կենտրոնը համագործակցություն հաստատեց Սպիտակի Հելսինկյան խմբի հետ, ինչից հետո այն սկսեց իր ծրագիրը ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ։ Այս ծրագիրը կոչված է օգնելու կանանց դառնալ ձեռնարկատեր և կայուն եկամուտ ապահովել իրենց ընտանիքների համար։

Այս ծրագրի մասնակիցները «Շող» կենտրոնի սաների ծնողներն են։ Ի սկզբանե, 18 կին մասնակցեցին դասընթացի, որտեղ ուսուցանվում էր, թե ինչպես գրել բիզնես-ծրագիր, գնահատել կարիքները և հայթայթել բյուջե։ Դասընթացի ավարտին, նրանք ունակ եղան կողմնորոշվելու, թե որ տեսակի ձեռներեցությունն է իրենց հոգեհարազատ և ըստ այդմ կազմեցին բիզնես-ծրագիր։ Հելսինկյան խումբն ուսումնասիրեց այս ծրագրերը և հաստատեց դրանք, որպեսզի տրամադրվի ֆինանսական աջակցություն։

Մասնակիցներն օգնություն ստացան 2016-ի մարտին և սկսեցին իրենց փոքր բիզնեսը։ Նրանց գործունեության այս շրջանակը բավական լայն է՝ դիմահարդարներ, վարսավիրներ, խոհարարներ, հրուշակագործներ, դերձակներ եւ այլք։

Նախատեսվում է, որ 2 տարվա ընթացքում 200 կին կստանա աջակցություն, նրանցից 60-ը կմասնակցի որակավորված մասնագիտական դասընթացների, 120 կին կստանա օգնություն՝ առաջ մղելու իր փոքր բիզնեսը, և 80-ին կտրամադրվի աջակցություն՝ աշխատանքի տեղավորման հարցում։

Փոքր բիզնեսների հիմնադրման առաջին 9 ամիսների ընթացքում, այս կանանց և իրենց ընտանիքների կյանքում շատ բան է փոխվել։ Այժմ նրանք կարողանում են հոգալ իրենց երեխաների հիմնական կարիքները՝ ներառյալ սնունդը և հագուստը, նաև հասցնում են ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, մանավանդ որ այս աշխատանքների մեծ մասն արվում է տանը։

Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոնը Թուֆենքյան հիմնադրամի եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) համատեղ ծրագիրն է։