Դեկտեմբերի 31 2016 Բաժինը՝ Լուրեր

Մենք շարունակում ենք բազմակողմանի կրթություն նվիրել երեխաներին Ավետարանչական Ընկերակցության Դիլիջանի Կենտրոնում


ԱՀԱԸՀՄ Դիլիջանի գրասենյակի կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնը 2016-17 ուսումնական տարվա սկզբից սկսեց իր գործունեությունը, որի նպատակն է բարելավել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթական առաջադիմությունը և նպաստել նրանց անձնային աճին։

Կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ մեծ և լուսավոր դահլիճ, տարիքային խմբերին համապատասխան դասարաններ, նաև ճաշարան, որտեղ երեխաների համար փորձառու խոհարարը պատրաստում է զանազան համեղ ուտեստներ։ Ամբողջ շենքը ջեռուցվում է, որից տան պայմաններում, ցավոք, զուրկ են շատ երեխաներ։

Ի թիվս ԱՀԱԸ այլ գրասենյակների, Դիլիջանի գրասենյակը նույնպես հանդես եկավ ԱՀԱԸ 25-ամյակին նվիրված հիշարժան միջոցառմամբ: Այդ օրը հետաքրքիր ձևով համընկավ կրթադաստիարակչական կենտրոնի առաջին կիսամյակի ավարտի հետ, որին ներկա էին նաև կենտրոնի երեխաների ծնողները։ Այս հանդիսավոր օրը երեխաները ներկայացրին իրենց սովորած երգն ու պարը, վերջում ցուցադրվեց ՀԱԸ 25-ամյակին նվիրված ֆիլմը։ Կենտրոնից մեծ թվով երեխաներ իրենց մասնակցությունն ունեցան Սուրբ Ծնունդին նվիրված միջոցառման երգչախմբի կատարումներին և բեմադրությանը։ Ցերեկային կենտրոնի սաները 25-ամյակի միջոցառումից հետո ստացան ՀԱԸ-ի կողմից ուղարկված ձմեռային երկարաճիտ կոշիկներ, որը շատերի համար ուղղակի անհրաժեշտ և ուրախալի անակնկալ էր, իսկ Սուրբ Ծննդյան միջոցառումից հետո ստացած նվերները կատարյալ ուրախություն պարգևեցին նրանց։