Դեկտեմբերի 31 2016 Բաժինը՝ Լուրեր

Եվ Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց


Եվ Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց, և նրա փառքը տեսանք որպես Հորից եղած Միածնի փառք` լի շնորհով ու ճշմարտությամբ:
Ավետարան ըստ Հովհաննեսի 1.14

Հարգարժա՛ն բարեկամ,

Հայ Ավետարանչական ընկերակցության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ նոր նվաճումներով, հաղթանակներով ու բազում հաջողություններով լի տարի: 
Գալիք 2017 թվականը, մեր Հայրենիքի և բոլորիս համար թող լինի խաղաղության, բարօրության, արդյունավետ աշխատանքի, բարգավաճման և երջանկության տարի:

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ.
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ:

Հարութ Ներսեսսյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ