Հունվարի 27 2017 Բաժինը՝ Լուրեր

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ


Հարգելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 28-ին տոնում ենք մեր ժողովրդի հարատևության և պետության գլխավոր հենասյունի՝ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը:

Չնայած իր երիտասարդ տարիքին, Հայոց բանակը մարտունակ է, կարողանում է լիարժեք պաշտպանել մեր երկրի սահմանները, մեր օջախների լույսը, ժողովրդի ստեղծագործ աշխատանքը, մեր երեխաների ու ծնողների խաղաղ կյանքը: Անցած տասնամյակներն ապացուցեցին, որ Հայոց բանակի ամեն մի զինվոր և սպա արժանի է ժողովրդի հարգանքին ու խոնարհումին:

Այսօր մեկ անգամ ևս հիշում և գլուխ ենք խոնարհում բոլոր այն հերոսների սուրբ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհել մեր Հայրենիքի անվտանգության և ժողովրդի անդորրի համար:

Հայ Ավետարանչական ընկերակցության անունից շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Հայոց բանակի հոբելյանի՝ 25-ամյակի առթիվ և մեր զորակցությունը հայտնում Հայոց բանակին:

ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ՝  Հարութ Ներսեսսյան

Ընթերցեք նաեւ՝ 

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում