Հունվարի 19 2017 Բաժինը՝ Լուրեր

Աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը, զոհված զինծառայողների ընտանիքներին օժանդակելու նպատակով, համագործակցելով ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, որոշում է կայացրել 18 զոհված զինծառայողի ընտանիքի տրամադրել օգնություն և աջակցել բնակարանների վերանորոգման հարցում: 

Բարեգործության հասցեներն ընդգրկում են Երեւանն ու մարզերը: Վերանորոգման ընդհանուր արժեքը կազմում է 29 մլն դրամ: Գումարի միջոցով, ըստ անհրաժեշտության, կնորոգվեն բնակարանների տանիքները, կփոխվեն դռներն ու պատուհանները, կիրականացվեն ջեռուցման և սանհանգույցի հարդարման աշխատանքներ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ