Փետրվարի 17 2017 Բաժինը՝ Լուրեր

Երիտասարդները հանուն զարգացման․ սեմինար Շիրակամուտի ԱՀԱԸ գրասենյակում


2017թ. փետրվարի 16-ին Հայ Ավետարանչական ընկերակցության Շիրակամուտի գրասենյակում տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն զարգացման» խորագրով սեմինար, որին մասնակցեցին Շիրակամուտի թվով 20 բնակիչ: 

Սեմինարն անց էին կացնում ֆինանսական խորհրդատու Վլադիմիր Սահակյանը և բանկային խորհրդատու Սամվել Քոչինյանը:

Մասնակիցներն իրազեկվեցին և ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը, որն ընթացավ հետեւյալ հարցերի շուրջ․

 


  • ՀՀ առևտրային բանկերում տարեկան և փաստացի տոկոսադրույքների տարբերությունը։
  • Ավանդների համեմատական տոկոսների կապիտալացում։
  • Ինչպես կատարել հաշվարկներ՝ մինչև վարկ վերցնելը:

Ներկաները փաստեցին, որ հարկավոր է պարտադիր ծանոթանալ պայմանագրի հետ մինչև այն ստորագրելը, խուսափելու համար ապագա խնդիրներից։ Սեմինարի ընթացքում եղավ հարց ու պատասխան, նաև՝ խորհրդածություն տարբեր հարցերի շուրջ։

Սեմինարավարները ցանկություն հայտնեցին շարունակաբար համագործակցել Հայ Ավետարանչական ընկերակցության Շիրակամուտի գրասենյակի հետ։ Նախնական պայմանավորվեցինք հաջորդ սեմինարը լինի մարտ ամսին թեման «Փոքր և մինջին բիզնեսի զարգացում»։

Վարդան Ափինյան
ԱՀԱԸ Շիրակամուտի գրասենյակի պատասխանատու