Փետրվարի 15 2017 Բաժինը՝ Լուրեր

Հայկական «Կարիտասի» սեմինարը Գյումրիում


Փետրվարի 2-ին ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի սոց աշխատողներ՝ Մարինե Մանուկյանն ու Թամարա Սնխչյանը մասնակցեցին Հայկական Կարիտասի «Երեխաների պաշտպանության և անվտանգության ապահովման քաղաքականություն» փաստաթուղթի քննարկմանը, որն անցկացնում էին ՀՕՖ երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, փորձագետ Միրա Անտոնյանը և Հայկական ԿԱՐԻՏԱՍ ԲՀԿ շահերի պաշտպանության պատասխանատու Տիգրան Պետրոսյանը:

Փորձագետի կողմից մանրամասն ներկայացվեց փաստաթղթի բովանդակությունը, որից հետո կազմակերպվեց ակտիվ քննարկում խնամքի կենտրոններում և կենտրոններից դուրս երեխաների պաշտպանությանը նվիրված համապատասխան կանխարգելիչ գործողությունների շուրջ, համալիր համագործակցություն ծավալել հասարակական կազմակերպությունների, երեխաների նկատմամբ խնամք տարվող հաստատությունների և պետական գործառույթների միջև ի նպաստ երեխաների անվտանգության և բարեկեցիկ կյանքի: Հանդիպմանը ներկա էին ոլորտում ակտիվ գործող հասարակական եւ պետական կառույցների ներկայացուցիչներ, Շիրակի մարզի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ՝ Լիլիթ Գորգինյանը, ով ողջունեց հանդիպման կազմակերպիչների նախաձեռնությունը և քաջալերեց ավելի հաճախակի կազմակերպել նմանատիպ քննարկումներ և հանդիպումներ, որտեղ բացահայտվում են ոլորտի թիրախ հանդիսացող երեխաների և նրանց ընտանիքների հիմնախնդիրները և համալիր լուծումներ առաջարկվում՝ պաշտպանելով երեխայի շահերը: Հայկական ԿԱՐԻՏԱՍ ԲՀԿ-ի կողմից տրամադրվեց պատրաստի փաստաթուղթը՝ ցանկության դեպքում կիրառելու նպատակով:

Մարինե Մանուկյան