Մարտի 01 2017 Բաժինը՝ Լուրեր

«Մատչելի վայրեր» մրցանակաբաշխություն 2017


Փետրվարի 28-ին Երեւանի Կոնգրես հյուրանոցում Հայկական ճամբար» ՀԿ—ն մատչելի ենթակառուցվածքներ եւ ծառայություններ ունեցող կազմակերպություններին ու ընկերություններին խրախուսելու եւ մատչելի վայրերի մասին տեղեկատվությունը հանրայնացնելու նպատակով առաջին անգամ Հայաստանում անցկացրել է «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունը:

«Մատչելի վայրեր» նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ անցկացված «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում եւ մասնակցայնության ընդլայնում»  (Promoting Participation and the Expansion of Inclusion Opportunities for Disabled Persons) ծրագրի շրջանակում։

Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող առավելապես համարեցված շենք—շինություններով, ինչպես նաեւ համապատասխան մատչելի ծառայություններ մատուցող 10 պետական եւ մասնավոր կառույցներ պարգևատրվեցին:

«Մատչելի կրթական հաստատություն» անվանակարգում մրցանակի արժանացավ «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթահամալիրը, որի հարմարավետության պայմանները  առնվազն ապահովում է տեղաշարժման խնդիր ունեցող անձանց ներառման համար մատչելիության հիմնական պահանջները, և համեմատաբար ավելի մատչելի է, քան այլ կրթօջախներում:

Մրցանակը շնորհվեց  միջոցառմանը ներկա Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանին:

Հ.Գ. Ի դեպ, նշենք որ հաշմանդամություն ունեցող անձանց ներառման համար կրթահամալիրում մատչելի միջավայր ստեղծելու հիմնական պահանջները հաշվի են առնվել կառուցման ընթացքում: