Ապրիլի 04 2017 Բաժինը՝ Լուրեր

Միացի՛ր մեզ, դարձի՛ր կամավոր


Կյանքի ամենահրատապ և հարատև հարցադրումը հետևյալն է.
ի՞նչ ես անում ուրիշների համար:
ՄԱՐՏԻՆ ԼՅՈՒԹԵՐ ՔԻՆԳ

Այս կյանքում յուրաքանչյուրի հաջողության ետևում կանգնած է եղել ինչ-որ մեկը, ով անշահախնդիր օգնության ձեռք է մեկնել նրան: Իրականում կամավորները նրանք չեն, ովքեր ավելի շատ ժամանակ ունեն, այլ նրանք, ովքեր ավելի մեծ սիրտ ունեն՝ իրենց ներքին հարստությունը կիսելու այն մարդկանց հետ, ովքեր այնքա՜ն ունեն դրա կարիքը: