Ապրիլի 06 2017 Բաժինը՝ Լուրեր

Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված համերգ Բաղրամյան 18-ում


Այսօր՝ ապրիլի 6-ին, Հայ Ավետարանչական կենտրոնում (հասցե՝ ք․ Երևան, Բաղրամյան 18), տեղի կունենա Մայրության եւ գեղեցկության օրվան նվիրված տոնական համերգ։

Կենդանի հնչողությամբ հանդես կգան Մխիթարյան քույրերը՝ արհեստավարժ երաժիշտների նվագակցությամբ։ Երեկոյի ընթացքում կհնչեն ժողովրդական եւ ժամանակակից կատարումներ, հետաքրքիր ջազային միքսեր։ 

Մայրերի տոնին նվիրված համերգային ծրագիրը կսկսվի ժամը 18.00-ին: Մուտքն ազատ է: