Ապրիլի 25 2017 Բաժինը՝ Լուրեր

Այցելություն Ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Ապրիլի 24-ին Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու աշխատակիցներն ու ծառայողները Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նրանք ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և աղոթեցին: