Մայիսի 22 2017 Բաժինը՝ Լուրեր

Ավստրալիայի Միավորվող եկեղեցու անդամները Հայաստանում


Այս օրերին Հայաստանում են Ավստրալիայի Միավորվող եկեղեցու անդամները, ովքեր եկել են ծանոթանալու Հայաստանի տեսարժան վայրերին, պատմությանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիների և Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերին:

Հյուրերը եղան Դիլիջանում,  Գյումրիում, Սպիտակում, «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցում և այլ վայրերում:

Խմբի հետ են վերապատվելիներ Գրեհեմ Փերրին, Էյրուր Լիին: Խմբի ղեկավարն է Սիդնեյի հյուսիսային երիցատան նախագահ, ս. Անդրեաս եկեղեցու հոգևոր հովիվ վերապատվելի դոկտոր Գրիգոր Յումշաջեկյանը: