Մայիսի 29 2017 Բաժինը՝ Լուրեր

ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստին


Մայիսի 27-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլորին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ այն նշանակալի հոբելյան համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեքստում: Նիստին ներկա էր և մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը։ Հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ հոգաբարձուների խորհրդի անդամները, վերստուգիչ հանձնաժողովի անդամները և տեղական մարմինների ատենապետները պարգևատվեցին հիմնադրամի 25-ամյակի հուշամեդալով: