Մայիսի 29 2017 Բաժինը՝ Լուրեր

Շաբաթօրյակ Սիսիանի Հայ Ավետարանչական կենտրոնում


Մայիսի 27-ին Սիսիան քաղաքում հայտարարված էր շաբաթօրյակ, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Հայ Ավետարանչական ընկերակցության Սիսիանի գրասենյակի աշխատակազմը՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ծառայողների և պատանիների օգնությամբ:

ԱՀԱԸ Սիսիանի կենտրոնի գործունեության մեկնարկից ի վեր, ամեն տարի պարբերաբար կազմակերպվում են շաբաթօրյակներ։

Տեղի բնակիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնում աջակցելու նախաձեռնող խմբին, քաջալերում նրանց իրենց մեծ գործի ու նվիրումի համար: Քաղաքի «Կոմունալ» հիմնարկության տնօրենը խոստացել է իր կողմից ՀԱԸ կենտրոնին նվիրել նստարաններ և այդ տարածքը դարձնել հանգստյան գոտի՝ շրջակա բնակիչների և այցելուների համար։

Առավոտյան ժամը 10-ին սկսվեցին ՀԱԸ կենտրոնի շրջակա տարածքի մաքրման աշխատանքները: Օրվա կեսին անակնկալ հյուրասիրություն ունեցանք ՀԱԵ անդամների կողմից, ինչը նորովի զորացրեց մասնակիցներին՝ հետագա ընթացքը ավարտին հասցնելու համար: Ներկա էին ինչպես փոքրիկներ, այնպես էլ տարեց մարդիկ, ովքեր իրենց քաջալերական խոսքերով ոգևորում էին մասնակիցներին: ԱՀԱԸ Սիսիանի կենտրոնն իր խորին շնորհակալությունն է հայտնում յուրաքանչուրին, ով իր փոքր, բայց մեծ ներդրումն ունեցավ՝ գրասենյակի շրջակա տարածքը մաքրելու աղբից և կեղտից: Աստված օրհնի ձեզ և բոլոր նրանց, ովքեր նվիրել են Սիսիանին այս գեղեցիկ շենքը՝ հասարակության համար լինելու հոգևոր-կրթական կենտրոն:

Արման Մարտիրոսյան
ԱՀԱԸ Սիսիանի կենտրոնի պատասխանատու