Հունիսի 02 2017 Բաժինը՝ Լուրեր

Ավետիսյան դպրոց այցելեցին Բոստոնի Սուրբ Ստեփանոս դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները «Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթական ծրագրի թիմի հետ


Մայիսի 31-ին Ավետիսյան դպրոց այցելեցին Բոստոնի Սուրբ Ստեփանոս դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները «Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթական ծրագրի թիմի հետ: Նրանք Ավետիսյան դպրոցի 6-րդ դասարանի սաների հետ անցկացրեցին համատեղ դասընթաց «Անտառներ» թեմայով, որը վարում էր Նվարդ Գևորգյանը: Այնուհետև երեխաները, շրջելով դպրոցում, ծանոթացան դպրոցի պայմաններին և առօրյային:

Հանդիպումն ավարտվեց Աշտարակ քաղաքում նոր հիմնադրված հանրային այգում ծառատունկով` առաջնորդությամբ «Էյ Թի Փի»-ի աշխատակիցների, Սուրբ Ստեփանոս դպրոցի և Ավետիսյան դպրոցի ուսուցիչների:

Լուսանկարները՝ այստեղ։