Հունիսի 21 2017 Բաժինը՝ Լուրեր

«Շող» ցերեկային կենտրոնի սաները՝ TSD ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամասում (ֆոտոշարք)


Հայ Ավետարանչական ընկերակցության Երեւանի «Շող» ցերեկային կենտրոնի սաներն այցելեցին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամաս։

Հունիսի 19-ին «Կրտսեր Մերգելյան» ակումբ նախագծի շրջանակում «Թի-Էս-Դի» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամաս այցելեցին «Շող» ցերեկային կենտրոնի երեխաները։ Երեխաները մեծ ոգևորվածությամբ ծանոթացան կազմակերպության գործունեությանը, մասնակցեցին գիտական փորձերին, վիրտուալ իրականության ակնոցներով դիտեցին կրթական ֆիլմից մի հատված, ինչպես նաև ծանոթացան «ArmTab» դյուրակիր համակարգիչների դետալներին և մասնակցեցին հավաքման գործընթացին։ 

Այցի վերջում բոլոր երեխաներին սպասվում էր անակնկալ, քանի որ բոլորը ստացան նվեր՝ «ArmTab» ականջակալներ։