Հունիսի 30 2017 Բաժինը՝ Լուրեր

Ինքնատիպ հրաժեշտ ուսումնական տարվան


Խստությունը մաթեմատիկայում նախևառաջ նշանակում է բարեխղճություն և պարզություն:
Լիպման Բերս

Բոլորս էլ գիտենք, որ մաթեմատիկան համարվում է բոլոր գիտությունների թագուհին, և նույնքան էլ անժխտելի է, որ դեռևս դպրոցական առաջին տարիներից երեխաների մեծ մասը սկսում է չսիրել այս առարկան: Բազմաթիվ պատճառներ կարելի է գտնել երեխաների վերաբերմունքը հասկանալու համար, սակայն դրանց մեջ առաջնայինը մնում է առարկան չհասկանալը, որն էլ երեխայի մոտ առաջ է բերում հիասթափություն: Մաթեմատիկան երեխաներին ամեն անգամ ստեղծագործաբար մատուցելու համար մանկավարժը պետք է լինի հմուտ, ունենա արվեստագետի նրբաճաշակություն և ստեղծագործականություն, որպեսզի դասը հասանելի ու հետաքրքիր դարձնի բոլորի համար: Այս առարկան մշտապես պահանջում է ինքնատիպ լուծումներ:

Եվ ահա այդպիսի լուծումներից մեկն էլ եղավ ԱՀԱԸ Գյումրու կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնի մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Մուտաֆյանի կազմակերպած միջոցառումը, որն իր մեջ պարունակում էր ո՛չ միայն մաթեմատիկա, այլև գրականություն, թատրոն և հայկական մշակույթի տարրեր: Միջոցառումն առանձնանում էր նաև նրանով, որ այսօր ՑԿ սաների վերջին դասն էր, իսկ առջևում սպասվում էր երկար սպասված արձակուրդը և հրաժեշտը սիրելի օրրանին: Միջոցառման ավարտին երեխաներին սպասում էին քաղցր հյուրասիրությունը, պարերն ու խաղերը:

Թամարա Սնխչյան
ԱՀԱԸ Գյումրու կենտրոնի սոցիալական աշխատող