Հուլիսի 07 2017 Բաժինը՝ Լուրեր

Փնտրում ենք Սոցիալական ծրագրերի բաժնի պատասխանատուի օգնական


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը հայտարարում է մրցույթ Սոցիալական ծրագրերի բաժնի պատասխանատուի օգնականի հաստիքի համար։

Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 18։

Հայտարարությունը բաց է սկսած 07.07.2017թ.-ից

Դիմելու վերջնաժամկետ՝ 25.07.2017

 


Աշխատանքի նկարագրություն՝

ü  Կազմակերպել շահառուների մասին տեղեկությունների ժամանակին ապահովումը շրջանային գրասենյակների կողմից

ü  Անհրաժեշտ տեղեկությունները ժամանակին տրամադրել գլխավոր գրասենյակին և գործընկեր կազմակերպություններին

ü  Կատարել շահառուների գործերի թարգմանություն

ü  Մուտքագրել տվյալները տվյալների միասնական բազայում

ü  Ապահովել հովանավորված երեխաների և հովանավորների միջև սահուն նամակագրությունը

ü  Հետևել տարեկան նամակագրական և գործերի լրացման ժամանակին իրականացմանը և ապահովմանը գլխավոր գրասենյակին և գործընկեր կազմակերպություններին

ü  Ապահովել տարեկան վիճակագրական և որակական գնահատում հովանավորության ծրագրում տարվող աշխատանքների վերաբերյալ

ü  Կատարել մոնիթորինգային այցելություններ շրջանային գրասենյակներ

ü Ստեղծագործական և վերլուծական աշխատանք կատարելու կարողություն (հոդվածներ գրել, ստեղծարար մոտեցումներ փնտրել՝ գործող սոցիալ-կրթական ծրագրերում ներդնելու և ստացված արդյունքների արդյունավետությունը վերլուծելու համար)

ü  Անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ


Պահանջվող հմտություններ՝

ü  Բարձրագույն կրթություն (ցանկալի է սոցիալ-կրթական ոլորտում)

ü  Անգլերենի գերազանց իմացություն

ü  Հայերենի անթերի իմացություն, խմբագրական հմտություններ

ü  Ֆրանսերեն լեզվի իմացությունը խիստ ցանկալի է

ü  Համակարգչային գիտելիքների իմացություն (MS Office: Word, Excel, PowerPoint, Photoshop, E-mail)

ü  Արդյունավետ հաղորդակցության հմտություններ

ü  Կազմակերպչական և վերլուծական ունակություններ

ü  Աշխատասիրություն

ü  Մարդասիրություն

ü  Անվերապահ դրական վերաբերմունք, ազնվություն, նվիրվածություն, սովորելու ձգտում,

ü  Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն

ü  Լարված իրավիճակներում աշխատելու և նման իրավիճակներում կառուցողական մոտեցում ունենալու ունակություն

ü  Աշխատաժամանակի արդյունավետ կառավարման կարողություն

ü  Նվիրվածություն ԱՀԱԸ սկզբունքներին (տե՛ս www.amaa.am)


Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին:

Թեկնածուների կարճ ցուցակի հիման վրա դիմողները կհրավիրվեն հարցազրույցի: